Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Մյուրիել Բարբերի «Ոզնու Նրբագեղությունը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մյուրիել Բարբերի, «Ոզնու Նրբագեղությունը», վեպ, 320 էջ, ֆրանսերենից թարգմանությունը` Լուսինե Մուսախանյանի, «Զանգակ», 2022թ.:

Վեպն ընթերցողի առջեւ բացում է Փարիզյան էլիտար շենքերից մեկի դռները, հնարավորություն տալիս ներսից ծանոթանալու դրա բնակիչներին, նրանց սովորություններին, տարօրինակություններին, թուլություններին։

Առանցքային հերոսներն են նույն շենքում բնակվող ու հարուստ բուրժուական ընտանիքում մեծացող 12-ամյա աղջնակը՝ Պալոման, եւ նույն տան դռնապահուհին՝ 50-ն անց Ռընեն։ Գրականության, արվեստի, փիլիսոփայության եւ նրանց զրույցների ու մտորումների միջոցով մենք խորամուխ ենք լինում կենսակարեւոր բազում հարցերի մեջ։ Ռընեի մտորումները ներկայացված են սովորական պատմողական ոճով, որին հաջորդում են Պալոմայի օրագրային գրառումները:

Վեպում բավական շատ են այլ հայտնի արվեստագետների, նրանց ստեղծագործությունների հիշատակումները. մասնավորապես առանցքային դերակատարում ունի Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, բավական շատ խոսվում է Վերմերի ու գերմանական նկարչության մասին, հերոսները լսում են Գուստավ Մալերի եւ Հենրի Պյորսելի երաժշտությունը, դիտում Յասուձիրո Օզուի ֆիլմերն ու, առհասարակ, ճապոնական մշակույթը վեպում առանձնահատուկ հմայքով է ներկայացված:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: