Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Բրեդ Սթոուն, «Ամեն ինչի խանութը. Ջեֆ Բեյզոսն ու Amazon-ի դարաշրջանը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բրեդ Սթոուն, «Ամեն ինչի խանութը. Ջեֆ Բեյզոսն ու Amazon-ի դարաշրջանը», Էդիթ Պրինտ, 400 էջ, 2020թ.:

Գիրքը Amazon.com-ի՝ աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի եւ դրա հիմնադիր, նպատակասլաց եւ ապշեցուցիչ Ջեֆ Բեյզոսի ամփոփիչ պատմության մասին է:

Amazon.com-ը սկսեց փոստով գրքեր առաքելուց, սակայն դրա հիմնադրի՝ Ջեֆ Բեյզոսի տեսլականն ավելին էր, քան միայն գրավաճառ լինելը: Նա ցանկանում էր, որ Amazon-ը դառնար ամեն ինչի խանութ՝ առաջարկելով անսահմանափակ ընտրության հնարավորություն եւ գայթակղիչ ցածր գներ: Այդ անելու համար նա զարգացրեց անկոտրում նպատակասլացության եւ գաղտնիության մշակույթ, որը մինչ այժմ երբեւէ չի խախտվել:

Բրեդ Սթոունը Amazon-ի ներկա եւ նախկին աշխատակիցների, Բեյզոսի ընտանիքի անդամների հետ աննախադեպ հաղորդակցության բախտ է ունեցել՝ այդկերպ ընթերցողներին առաջին անգամ ներկայացնելով Amazon-ի խորքային պատմությունը: Տեխնոլոգիայի ոլորտի նորարարներ Ջոբսի, Գեյթսի, Ցուկերբերգի համեմատ՝ Բեյզոսը ոչ հանրային անձնավորություն է: Բայց նա առանձնանում է նոր շուկաներ փնտրելու իր անդադար մղումով, նոր ռիսկային նախաձեռնություններով, ինչպիսիք են Kindle-ը եւ cloud computing-ը (ամպային հաշվարկը)՝ վերափոխելով մանրածախ առեւտուրը այնպես, ինչպես Հենրի Ֆորդը հեղափոխեց արտադրությունը:

«Ամեն ինչի խանութը» կլինի բացահայտող, ամփոփիչ կենսագրականը մի ընկերության, որը համացանցում կատարեց առաջին եւ ամենամեծ խաղադրույքներից մեկը՝ մեզ համար ընդմիշտ փոխելով գնումներ կատարելու եւ կարդալու միջոցը:

2013 թվականի՝ Financial Times-ի եւ Goldman Sachs-ի «Տարվա լավագույն գործարար գիրք» մրցանակի դափնեկիր: Նույն թվականի լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի եւ Gizmodo-ի կողմից՝ ընդգրկվելով Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: