Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Իրինա Մկրտչյան, «Որակյալ կյանքի գաղտնիքը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իրինա Մկրտչյան, «Որակյալ կյանքի գաղտնիքը», խոհափիլիսոփայական, հոգեբանական վերլուծություն, 240 էջ, Անտարես, 2020թ.:

«Որակյալ կյանքի գաղտնիքը» գիտակցված ապրելակերպի հորդոր է՝ ներծծված հոգեւոր կյանքի էլեւէջներով. «Ազնիվ եղեք կյանքում, մարդկանց հետ։ Մի խաբեք։ Խաբելը դեռ երբեք ոչ մեկին հաջողություն կամ երջանկություն չի բերել եւ չի կարող բերել։ Կարճաժամկետ՝ միգուցե, բայց ոչ ավելին։ Խաբելով մեկին, ժողովրդի լեզվով ասած՝ «քցելով», դուք երբեք չեք ավելացնի ձեր բարեկեցությունը, ընդհակառակն՝ կհանդիպեք նվազագույնը ձեր նկատմամբ դրա կրկնապատիկ հակազդեցությանը։ Իսկ ազնվությունը ձեր առջեւ շատ ավելի լայն դռներ կբացի։ Մի ստեք նաեւ, որ, առաջին՝ ինքներդ չխճճվեք ձեր ստերի մեջ, եւ երկրորդ՝ չկորցնեք ձեր մտերիմներին կամ նրանց հարգալից վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Սովորեք ավելորդ չխոսել»։

Այնուհետեւ. «Սովորեք լռել։ Մարդիկ հաճախ ավելորդ հետաքրքրություն են ցուցաբերում եւ անպատշաճ հարցեր տալիս՝ կապված հաճախ դիմացինի անձնական կյանքի հետ, ինչն էլ ստիպում է շատերին ստել։ Մի ստեք։ Եթե չեք կարողանում ասել՝ «քեզ ի՞նչ, թե ես, օրինակ, ինչքան գումար եմ վաստակում կամ ծախսում», ապա սովորեք վարպետորեն փոխել հարցը եւ նմանատիպ հարց կամ այլ հարցեր ուղղել հարցնողին…»։

Շարունակությունը կարող եք կարդալ Իրինա Մկրտչյանի «Որակյալ կյանքի գաղտնիքը» գրքում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: