25.11.2024

Свободная Платформа

Լրջացե՛ք, հայեր, մեզ ծանր պայքար է սպասում

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Լրջացե՛ք, հայեր, մեզ ծանր պայքար է սպասում

Ֆեյսբուքը վարչապետ է ընտրում, նշանակում, ազատ արձակում: Ով ուշադրության արժանի կամ անգամ անարժան մի գրառում է անում, մեկնաբանություն է գրում, դառնում է վարչապետի հավանական թեկնածու: Ռուսաստանի հայ գործակալներն էլ իրենց հանձնարարված անուններն են արագ-արագ շրջանառում:

Առաջին: Դադարեք ինքնախաբեությամբ զբաղվել. Հայաստանն այլեւս Ռուսաստանի ծայրագավառն է` Երեւանի նահանգը: Նահանգն ընդամենը նահանգապետ է ունենում:

Երկրորդ: Հիմա ոմանք կամ շատերն ուզում են ցարի ուշադրությանը արժանանալ` վստահ, թե ով հեռացնի Նիկոլին՝ նա էլ կլինի վարչապետ: Այսօրվանից ձեր վարչապետն էլ, նախագահն էլ Պուտինն է, որը մեզ այնքան է ստորացրել, որքան կարողացել է: Բայց մեր ԶԼՄ-ները դեռ հիացած գրում են՝ «Ռուսաստանը փրկում է Ղարաբաղի հայկական եկեղեցիները»:

Երրորդ: Ղարաբաղը անկախություն էր ուզում, ստացա՞վ այդ անկախությունը: ԼՂՀ բոլոր իշխանությունները պարզապես դադարել էին խոսել Հայաստանի հետ վերամիավորման մասին: Հիմա հարց եմ տալիս. ողջ ներուժն ու ժամանակը ծախսում էիք Ղարաբաղի անկախացման ճանաչման վրա, բայց ստացանք ռուս-ադրբեջանաթուրքական օկուպացիա:

Մի տարօրինակ բան էլ է նկատվում. ոմանք կամ շատերը մազոխիզմից արագ անցնում են ամեն ինչ մոռանալու վիճակի եւ ապրում սովորական առօրյայով: Չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվել:

Առաջ, եթե միայն Ղարաբաղն ազատագրելու մասին պետք է մտածեինք, հիմա նաեւ` Հայաստանի ազատագրման մասին: Պիտի ազատագրենք ադրբեջանցիներից, թուրքերից, ռուսներից միաժամանակ: Դեռ սելջուկներն ու մոնղոլ-թաթարներն էլ կարող է գան:

Լրջացե՛ք, հայեր: Մեզ ծանր պայքար, տառապագին աշխատանք եւ անխուսափելի նոր պատերազմ է սպասվում: Սա ֆեյսբուքյան «Հաղթելու ենք» հեշթեգը չէ, մենք իրական հաղթանակներ պետք է կերտենք:

Այս ողբեգական իրականությունը պետք է փոխենք:

 

Նարինե Մկրտչյան

  

Իրանի դեմ պատերազմը սկսվում է

Պատերազմի ամենածանր օրերին Հայաստանի հարավային հարեւան Իրանը սահմանին կենտրոնացրեց իր զինանոցի մեծ մասը։ Մենք ոգեւորվեցինք, թե ուզում են օգնել մեզ, իսկ իրականում իրանցիներն իրենց էին փորձում օգնել։ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչներն ստացան այլ հանձնարարություն` մտնել Իրան եւ անկայունություն հրահրել։ Հենց այդ մասին էի գրել նոյեմբերի 10-ին` նշելով․ «Հաջորդը Իրանի պարտությունն է․․․»։

ԱՄՆ-ում 2021-ի հունվարի 20-ին իշխանությունը կանցնի ժողովրդավարների ձեռքը։ Ամերիկագետները լավ գիտեն ժողովրդավարների գլոբալ ռազմավարությունը։ Ջո Բայդենը, որքան էլ խոսի խաղաղությունից ու համագործակցությունից, լինելու է Իրանի դեմ պատերազմի առաջամարտիկը` Իսրայելի դեմքով։ Ահաբեկիչները հենց այնպես չեն տեղակայվել Արցախի հարավում։ Նրանց համար որպես հենակետ է ընտրվել Ջրականը (Ջաբրայիլ)։ Ավելի քան 5000 ահաբեկիչների ընտանիքներին այս օրերին աստիճանաբար Սիրիայից տեղափոխում են այնտեղ։ Առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում լարվածությունը պահելու համար կլինեն սահմանային բախումներ ահաբեկիչների ու իրանցի զինվորականների միջեւ։ Արդեն կա մեկ դեպք:

Այս տարվա հունվարի 20-ից հետո վստահաբար շեշտակի կլարվեն Իրանի եւ Իսրայելի հարաբերությունները, օրերի ընթացքում ահաբեկիչները կներթափանցեն Իրանի հյուսիսային շրջաններ, կսկսվեն լայնածավալ քաղաքացիական բախումներ ու ահաբեկչական հարձակումներ։ Իրանը, իհարկե, ունի հզոր պաշտպանական ռազմական համակարգեր, բայց Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող մոտ 20 մլն թյուրքախոս իրանցիները կդառնան միջոց ներքին անկայունության համար։

Անկայուն Իրանում իր զորքը կփորձի տեղակայել Թուրքիան, Ադրբեջանը կձգտի ստանալ իր պատառը, իսկ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի տիրանալու Իրանի անսահման ռեսուրսներին։ Իրաքից, Սիրիայից, Լիբիայից հետո հերթն Իրանինն է։ Կարծում եմ՝ Հայաստանը պետք է արագորեն զինվի` դիմագրավելու տարածաշրջանային խոշոր մարտահրավերներին ու նաեւ ազատագրելու Արցախի գրավյալ տարածքները։

 

Նաիրի Հոխիկյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.