Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Նարինե Մկրտչյան

Հրապարակումներ · 32

Վերլուծական

Բոլոր բռնապետների ձգտումները նույնն են…

1996 թվականի փետրվարի 6-ին, երբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ձեւավորվեց Սահմանադրական դատարանի առաջին կազմը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստի իր ելույթում ընդգծեց. «Սահմանադրական դատարանի կազմավորումը կարեւորագույն քայլ է իրավական պետության ճանապարհին: Սա այն օղակն է, ուր քաղաքական կրքերը պետք է ստանան իրավական լուծում»:

· Նարինե Մկրտչյան

Վերլուծական

Փաշինյանը վաղուց է անցել ռուբիկոնը

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ընտրություններին մասնակցած երեք մեծահարուստների՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին՝ նախընտրական-հետընտրական պայքարն աստիճանաբար վերածելով բացահայտ հաշվեհարդարի։ Նիկոլը մոռանում է, թե 2018-ից հետո այս երեք մեծահարուստները ինչպես եւ ինչու վերստին հայտնվեցին Հայաստանի քաղաքական կյանքում։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Երբ փող ունես, բայց գաղափար՝ ոչ

Քայլում եմ Երեւանի փողոցներում, հրապարակներում, բակերում. համապետական ընտրությունների շունչ անգամ չկա։ Մտնում եմ մետրո՝ ընտրությունները «եռում են» նախընտրական թանկարժեք եւ անհրապույր քաղաքական գովազդային պաստառներից, որոնք ոչ ոք չի նկատում, ինչպես վաղուց չեն նկատում, ասենք, կոկա-կոլայի գովազդը։

· Նարինե Մկրտչյան

Վերլուծական

Իրանի մասին ե՛ւ լավը, ե՛ւ ամեն ինչ…

Հայաստանում Իրանի հանդեպ տարածված դիրքորոշումը հանգում է հետեւյալին՝ «Իրանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»։ Իրանի հանդեպ հայերի ջերմ դիրքորոշումը լուրջ հիմքեր ունի՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եռակի շրջափակված Հայաստանի համար Իրանի ճանապարհը հայերն անվանում էին «կյանքի ճանապարհ»։ Հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ ամրապնդված այս ձեւակերպումը եւ ջերմ դիրքորոշումն Իրանի հանդեպ նաեւ պաշտոնական մակարդակով էր ամրագրված։ Իրանի հետ «հատուկ հարաբերությունների» կարեւորությունն էին ընդգծում պաշտոնական Երեւանի տարբեր կառավարիչներ՝ հանգամանք, որն անգամ ՀՀ-ԱՄՆ միջպետական հարաբերությունների համար…

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Ձյունածածկ մայթեր. Երեւանը միայն կենտրոնը չէ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թերեւս, կարծում է, որ մայրաքաղաքի կառավարումը Նոր տարվա թանկարժեք տոնածառի լույսերն անջատել-միացնելն է, Երեւանի անվերջ պակասող ծառերն արմատախիլ անելն ու քաղաքային բյուջեի հաշվին բիզնես կարգի թանկարժեք ավիատոմսերով ճանապարհորդելը։

· Նարինե Մկրտչյան

Վերլուծական

Կդառնա՞ Միացյալ Նահանգները կայսրություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Նախեւառաջ՝ Ամերիկան» նախընտրական կարգախոսը ենթադրում էր, որ նրա ընտրության դեպքում Միացյալ Նահանգները աստիճանաբար դադարելու է հանդես գալ համաշխարհային «հրշեջի» դերում՝ վերաձեւելով իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու ԱՄՆ-ի պաշտպանական, ֆինանսական, մարդկային պաշարամիջոցները, քաղաքական եւ աշխարհաքաղաքական ազդեցությունն ուղղելու է բացառապես դեպի ամերիկյան շահերը, այլ ոչ թե սպասարկելու է համաշխարհային քաղաքականությանը կամ առանձին պետությունների շահերը։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Ոստիկանական ուժերով պահվող իշխանություն

Հունվարի 11-ի առավոտյան մեքենան հանում եմ ավտոտնակից եւ զարմանքով տեսնում Արշակունյաց պողոտայի այդ հատվածում ու մերձակայքում ոստիկանական մեքենաներ են եւ տարբեր անկյուններում՝ ոստիկաններ։ Նայում եմ ժամացույցին՝ ժամը 8։50 է, ջերմաստիճանը դրսում՝ -6։ Սկզբում ուրախացա, որ ոստիկանները որոշել են վերահսկել այդ հատվածը, որտեղով, կրկնակի հոծ գիծը խախտելով, շրջադարձ ու հետադարձ են անում մեքենաները, ինչի առիթով ժամանակին ՃԵԿ եւ քաղաքապետարան եմ դիմել տեսախցիկներ տեղադրելու առաջարկով ու մերժում ստացել։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Ցույց տանք, որ մենք մանկուրտ չենք

Ժամանակին ՀՀ խորհրդարանում առաջարկ եղավ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Այն ժամանակ ես դա համարում էի անօգուտ եւ անիմաստ նախաձեռնություն՝ վստահ, որ երբեւէ որեւէ հայ չի կարող ժխտել Հայոց ցեղասպանությունը, իսկ օտարերկրացիները հայոց հողի վրա դա անել չէին հանդգնի։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Ապագայի հավատը՝ բոլորին

Հուսաբեկ մեր օրերում, երբ հուսադրման եւ ոգեշնչման հնարավորությունները ցավալիորեն սակավ են, մեծ արվեստը դառնում է մեզ նեցուկ եւ վերադարձնում հավատը Հայաստանի ապագայի հանդեպ։ Հենց այդպիսի մտքերն էին ինձ պատել, երբ օրեր առաջ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ավարտվում էր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Ժողովրդավարությունը սպառնալի՞ք է…

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ օրեր առաջ Սերժ Սարգսյանն ուշագրավ մի հայտարարություն արեց, թե «ժողովրդավարությունը խանգարում է ազգային անվտանգությանը»։ Ըստ այդմ էլ՝ ՀՀ երրորդ նախագահը եզրակացնում է, որ մեր երկրի ցած գլորվելը ներկա ժողովրդավարության հետ է կապված:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Պետք չէ սպանել հայ ժողովրդի դիմադրության ջիղը

Մեր հասարակությունն այդպես էլ չի կարողանում տարբերել կարեւորն՝ անկարեւորից։ Երբ Ադրբեջանը հրետակոծում էր Ջերմուկը, արգելափակում Բերձորի միջանցքը, Սիսիանում հայ մարդու տան դռան զանգը տալիս, գլխատում մեր ռազմագերիներին, երբ Արցախի ազատագրված տարածքներն իրար հետեւից անցնում էին Ադրբեջանի վերահսկողության տակ, Երեւանում ադրբեջանական դրոշն այրողին գանահարողները նման հարայ-հրոց չէին բարձրացնում։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Սերունդները մեզ չեն ների

Մարտի 30-ին հայտնի դարձավ, որ թշնամին դարձյալ ՀՀ տարածք է ներխուժել՝ գրավելով ավելի քան 60 հեկտար տարածք Տեղ գյուղում։ Կառավարության նիստում Ադրբեջանի հասցեին հերթական «գրոհի» փոխարեն ՀՀ վարչապետը լավ կաներ հայկական կողմի պաշտպանությունը եւ հակահարձակումը կազմակերպեր:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Կարգազանց վարորդը պետք է խստագույնս պատժվի

Հանրապետության հրապարակում խուլիգանական վարք դրսեւորած, թմրամոլ, երթեւեկության եւ մարդկանց կյանքի համար անվտանգության սպառնալիք ստեղծած «Համմերի» վարորդը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Մեծ հաշվով` այդ վարորդը վարվել է այն ահաբեկիչ վարորդների պես, որոնք Եվրոպայի կամ ԱՄՆ-ի քաղաքների փողոցներում մեքենաները վարում են մարդկանց ուղղությամբ՝ դիտավորյալ վնասելու կամ սպանելու նպատակով։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Քրիստինե Վարդանյանի ծանր երազը

Ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ ԱԺ պատգամավորների 95 տոկոսին չեմ ճանաչում, այդ թվում նաեւ՝ «Հայաստան» խմբակցության եւ ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանին: Չեմ հետեւել նրա փառահեղ քաղաքական գործունեությանը, մինչեւ ֆեյսբուքյան լրահոսումս չհայտնվեց Քրիստինե Վարդանյանի հարցազրույցը Հ1-ի հեռուստաեթերում: Մարդ է, կարող է անձնական կարծիք էլ ունենալ, կարող է կուսակցության կամ խմբակցության կարծիքը հայտնել, մանավանդ որ, իշխանության եւ ընդդիմության դաշտում հանգրվանած երիտկուսակցականների պես երկնքից հայտնվել է խորհրդարանում:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

«Դուխով» իշխանության գալը քիչ է, պետք է «դուխ» ունենալ թշնամուց չվախենալու

Յուվալ Նոյ Հարարին իր «XXI դարի 21 դասերը» համաշխարհային բեսթսելլերում ուշագրավ դիտարկում է անում, ըստ որի՝ պատերազմը չափազանց ամուր կապեր է ստեղծում երկրների միջեւ։ Ըստ հեղինակի, պատերազմն ավելի է նպաստում գաղափարների, տեխնոլոգիաների եւ մարդկանց սփռմանը, քան՝ առեւտուրը։

· Նարինե Մկրտչյան