29.05.2022

Свободная Платформа

Ձեզ եմ դիմում, պարոնայք գեներալներ

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Այն մարդիկ, ովքեր գիտեն ամենակարեւորը, սակայն հայտարարում են, թե իրենց լռությունը պայմանավորված է պետական գաղտնիքներ չբացահայտելու պարտավորությամբ, չեն ուզում հաշվի առնել մի հասարակ ճշմարտություն՝ այսօր Հայաստանը չունի որեւէ պետական գաղտնիք: Սովորաբար պետության թիվ մեկ գաղտնիքը վերաբերում է երկրի անվտանգությանը՝ հատկապես նրա զինված ուժերի պարունակությանն ու դասավորվածությանը, ռազմական ծրագրերին, այն բոլոր նրբություններին, որոնք ապահովում են  երկրի գոյատեւությունը:

Պատերազմում ջախջախիչ պարտություն գրանցելուց հետո այս իշխանությունն ունի՞ փաստական տվյալներ, որոնք թշնամուն հայտնի չեն՝ բանակի վիճակը, զենք-զինամթերքի քանակը, զինված ուժերում կատարված «բարեփոխումների» հետեւանքները եւ այլն: Պատերազմի ժամանակ բանակի ղեկը ձեռքն առած վարչապետն առաջին իսկ ժամերին ի լուր ամբողջ աշխարհի ու ոսոխի ականջների՝ տեղեկացրեց, որ կռվողները չունեն զրահաբաճկոն ու սաղավարտ, որ զորահավաք չի կատարվելու, հույսը կամավորական ջոկատներն են եւ այլն: Օրերս էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարը հայտարարում է, թե զինվորներն ի վիճակի չեն՝ բահերն առեք, գնացեք դիրքերում նրանց օգնեք: Ո՞ւր մնաց պետական գաղտնիքը:

Գուցե դա առաջիկա ռեւանշի ծրագի՞րն է՝ կորցրած հայրենիքը հետ բերելու, թշնամուն հուժկու հարված հասցնելու, հզորագույն զենքեր ձեռք բերելու, ռազմական դաշինքներ կազմելու եւ այլնի մասին: Դե իհա՜րկե, տարփողվող «խաղաղության դարաշրջանը» հենց դա է բովանդակում, այն էլ՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթով ճչալով ու, համոթ մեր երկրի, դրսում քմծիծաղի արժանացնելով:

Մասնագետները հազարապատիկ ճշտությամբ կարող են փաստեր ու հիմնավորումներ բերել, ինձ թվում է՝  այսքանն էլ բավական է ասելու համար, որ պետական գաղտնիքի պահպանությանը զինվորագրված նախկին, նաեւ ներկա  պաշտոնյաները լռելու իրավունք չունեն:

Ասացեք, պարոնայք, սրանից ավելի մեծ ի՞նչ աղետ պետք է գա երկրի գլխին, որ ձեզ ստիպի իմացածը հայտնել: Այդ դեպքում ո՞ւմ են պետք լինելու ձեր խոստովանությունները: Այդ դեպքը չլինի՛, չլինի՛: Այսօ՛ր արդեն դուք ուշանում եք, բացեք չարագուշակ փակագծերը, մերկացրեք դավաճանությունը կամ ասեք, որ ամեն ինչ եղել է պարտադրաբար՝ թե պարտությունը, թե զոհերի վիթխարի թիվն ու մնացած դժբախտությունները:

Բացահայտեցեք հանրությանը դեռեւս անհայտ ճշմարտությունները, հնարավոր է՝ դրանք այն խարիսխներն են, որ ազգային նավին կօգնեն ապահով ափին հանգրվան գտնել: Դա է մեր փրկության ափը:

Եթե ուրիշ ափ գիտեք՝ դա էլ ասեք: Ասելու բա՛ն չէ՝ գործե՛ք:

Թե չէ ձեր գեղեցիկ բառերն ու առեղծվածային լռությունը ոչ մեկին լավ բան չեն խոստանում, առաջին հերթին՝ հենց ձեզ:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.