26.11.2024

Книжное Обозрение

Ռեյչլ Հոլիս, «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր»

Рейтинг: 2 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ռեյչլ Հոլիս, «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր», մոտիվացիոն ձեռնարկ, Նյումեգ, Երեւան, 2019թ.

Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ իրավասու երեւալ։ Ավելին` կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձեւավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական «ես»-ը, ձեւավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին եւ ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։

Գրքի գաղափարական առանցքի միջով կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ չկա ավելի զորեղ եւ ազատություն տվող զգացում, քան սեփական ցանկություններն ունենալը, նույնիսկ եթե ոչ ոք չի հասկանում դրանց շարժառիթները:

Ցանկանում ես ուսուցի՞չ դառնալ: Հրաշալի՜ է: Ցանկանում ես շնիկների համար խնամքի կենտրոն բացել եւ մասնագիտանալ պուդելներին վարդագույն ներկելու գործո՞ւմ: Սքանչելի՜ է: Ցանկանում ես փող կուտակել եւ ճամփորդե՞լ անծանոթ երկրներով, որտեղ կներկայանաս Բիանկա, թեպետ անունդ Պամելա է: Ֆանտաստի՜կ է: Ինչ երազանք էլ լինի, այն քոնն է, որովհետեւ երբ հասկանում ես, որ պարտավոր չես արդարացում գտնել քո երազանքի համար, այդ օրը քայլ ես անում դեպի քո իրական «ես»-ը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.