26.11.2024

Книжное Обозрение

Շոն Քովի, «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շոն Քովի, «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները», գիտահանրամատչելի գրականություն, թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի, 296 էջ, «Էդիթ Պրինտ», 2021թ.:

Դոկտոր Սթիվեն Քովիի որդու՝ Շոն Քովիի գիրքը գրված է հատուկ դեռահասների համար: Թեթեւ ոճ, անձանձիր պատմություն «չափահաս» աշխարհի խնդիրների մասին, որտեղ դեռահասը պատրաստվում է մուտք է գործել: Գրքում կրտսեր Քովին՝ անմիջականորեն դիմելով դեռահասներին, վստահելի եւ պարզ պատմում է, թե ինչպես կարելի է լավացնել վերաբերմունքն իր հանդեպ եւ ծնողների հետ հարաբերությունները, ինչպես բարձրացնել ինքնագնահատականը, ինչպես սովորել կայացնելու կարեւոր որոշումներ:

Գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային ժամանակաշրջանի համար՝ ինքնագնահատման եւ հաջողության այս դասական գիրքը դիտարկում է մշտապես արդիական 7 սովորույթների սկզբունքները դեռահասների՝ բարդ ու շրջադարձային որոշումների կայացման համատեքստում:

Քովին հետաքրքրական ոճով ներկայացնում է մի պարզ մոտեցում, որը կօգնի բարելավելու ինքնագնահատականը, ստեղծելու ամուր ընկերական հարաբերություններ, դիմադրելու շրջապատի ճնշմանը, հասնելու նպատակներին, լավ հարաբերություններ պահպանելու ծնողների հետ, ինչպես նաեւ դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին՝ կիբեռհանցագործությունների ու սոցիալական մեդիայի ազդեցության պայմաններում: Ի լրումն այդ ամենի՝ այս գիրքը լի է իմաստուն ասույթներով, հիանալի մեջբերումներով եւ դեռահասների անհավանական, բայց իրական պատմություններով:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.