Գոռ Կարապետյան, «Proակտիվ առաջնորդը», փաստավավերագրական, 200 էջ, «ՆյուՄեգ» ՍՊԸ հրատարակչություն, 2024թ.:
Այս գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է։ Առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնես, կրթություն, թե որեւէ այլ ոլորտ։ Գիրքը նաեւ կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության եւ կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության ու հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարեւորությունը։
Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ հեղինակը մշակել եւ առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր եւ ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաեւ օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։ Գրքում նկարագրված են բիզնեսի, կրթության եւ այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ առաջնորդությունը զգալի փոխակերպումներ է առաջ բերել մեծ ու փոքր համայնքներում եւ էկոհամակարգերում:
Գիրքը եւս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են։ Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես «ի՞նչ», «ինչպե՞ս» եւ, հատկապես, «ինչո՞ւ» հարցերի պատասխանները։ Այս գրքում կգտնես նաեւ այդ հարցերի պատասխանները: