26.11.2024

Книжное Обозрение

Մագդա Թախտաճյան «Ռոջավա»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մագդա Թախտաճյան, «Ռոջավա», վեպ, իսպաներենից թարգմանությունը՝ Գայանե Հայրապետյանի, Նյու Մեգ ՍՊԸ, 336 էջ, 2023թ.:

Նանե Բարսեղյանը, որը մեծացել է Խորհրդային Հայաստանում, թողնում է ամեն ինչ եւ մեկնում սիրիական Քրդստանի Ռոջավա շրջան՝ իրական հորը գտնելու հույսով: Ուղեւորության ընթացքում Մանեին ուղեկցում է զարմուհին՝ լրագրող Ալմա Բարսեղյանը:

Պատերազմից ու բռնությունից ավերված այդ վայրում գլխավոր հերոսների համար բախտորոշ է դառնում ծառայությունը կանանց ջոկատում, որտեղ խիզախ կանայք պաշտպանում են այն հողը, որը վաղուց խաղաղություն չի տեսել: Ամենածանր փորձությունների միջով անցնող կանանց բանակը ամենակարեւոր դասն է տալիս՝ կյանքում ոչինչ չի տրվում առանց պայքարի:

Իսլամական պետության, թուրքական զորախմբերի եւ սիրիական ծանր իրականության դեմ մղվող պայքարի հենքին զարգանում է Նանե Բարսեղյանի պատմությունը: Մագդա Թախտաճյանը այս վեպում միաձուլում է հուզական պատումն ու լրագրողական սրատեսությունը: Եվ ստեղծում է պատերազմից ավերված տարածքում ձեռք բերված ինքնության ու սիրո մասին պատմություն:

Թախտաճյանը հեղինակել է երեք վեպ՝ «Ալմա Արմենիա», «Ռոջավա» եւ «Արցախ»: Այս վեպերը համարվում են եռագրություն, բայց դրանք կարելի է ընթերցել նաեւ որպես առանձին ստեղծագործություններ: Գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով ու հրատարակվել Լատինական Ամերիկայի մի քանի երկրում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.