25.11.2024

Книжное Обозрение

«Սեւ գիրք, ծանր բզեզ»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 
Լեւոն Խեչոյան, «Սեւ գիրք, ծանր բզեզ» (վեպ), Երեւան, «Տիգրան Մեծ», 2017

Հետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկի՝ Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» վերահրատարակված գիրքն է, որի համար հեղինակը 2000 թվականին արժանացել էր ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի:

Վեպն այն եզակիներից է, որ լույս տեսավ արցախյան ազատամարտի հարաբերական ավարտից կարճ ժամանակ անց՝ 1999 թվականին, դառնալով այդ ազատամարտի յուրատեսակ բանբերը: Այն պատերազմի ու արվեստագետի մասին է: Արվեստագետի, որը տեսնում է մահվան խավարն ու աստղերի լույսը, որն իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան ու երջանկության եզրին` հավատալով մարդուն, նրա հաղթանակին: Խեչոյանն անցել է այդ պատերազմի բովով եւ մեր գրականություն արդեն նորովի մեկնաբանությամբ ու գեղարվեստական մշակումով ներմուծել այդ թեման: Ինչպես գրողի, այնպես էլ ընթերցողի համար այս առումով պատերազմը դարավոր ոսոխի դեմ վավերականության եւ պատմական փաստի արժեք ունի, ուստի կրկնակի դժվարանում է թեմայի գեղարվեստական մշակման, գրականացման խնդիրը: Խեչոյանն ընտրել է օրագրային ոճը, ինչը իրականության արտացոլման առավելագույն ճշգրտություն է ապահովում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.