Վազգեն Սարգսյան, «Էս ի՞նչ եք անում, տղերք», «Վերնատուն», 2018թ.
Հրապարակվել է Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների ու հրապարակախոսական արձակի ժողովածուն: Հեղինակի ողբերգական մահվանից գրեթե 20 տարի անց տպագրված այս ժողովածուն սկսում է «Հացի փորձություն» վիպակից եւ ավարտվում 1999-ի հոկտեմբերին լույս ընծայված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հայտնի հրապարակախոսական հոդվածով:
Պատմվածքների կողքին գրքում տեղ են գտել են հրապարակախոսական այնպիսի գործեր, որոնք առանձնանում են բարձր գեղարվեստական արժանիքներով: Այդ էջերում ամփոփված դատողությունները խիստ արդիական են եւ ունեն բացառիկ վերլուծական միտք: Յուրաքանչյուր տողում տրոփում է պետականության ու երկրի ապագայի համար մտահոգված գրողի եւ քաղաքացու անհանգիստ սիրտը: