F Free Platform

Իսկ խաղաղ լուսաբացներն ուշանում են…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Անկեղծ ասած՝ ցնցված եմ, բայց ոչ իշխանականների «հաջողություններից», այլ կեսգիշերին հրավիրած նրանց շտապողական ասուլիսից եւ ընտրություններում տարած հաղթանակի մասին հայտարարությունից, նմանապես՝ մինչ այդ, հարեւան Վրաստանի վարչապետի շնորհավորանքից, երբ դեռ ընտրական տեղամասերում ընթանում էին ամփոփիչ հաշվարկները։

Արցախում տարբեր ժամանակներում ընտրական հանձնաժողովների անդամ լինելով՝ քիչ թե շատ տեղյակ եմ ընտրությունների կարգ ու կանոնից, բայց իսկապես ցնցող էին ե՛ւ խախտումները, որ երեկ տեսանելի դարձան հանրությանը, ե՛ւ հաղթանակի մասին կանխավ հայտարարելը, այն էլ՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին ձերբակալելու սպառնալիքով։

Ֆեյսբուքում ուշադրությունից չվրիպեցին «նորընտիր» վարչապետի եւ նրա թիմակիցների սառած դեմքերը, որոնք հաղթողի արտահայտություն ու կեցվածք բնավ չունեին (միայն չասեն, թե հոգնած էին)։

Կեսգիշերին ընդդիմադիր առաջնորդների արձագանքը եւս չուշացավ՝ սահմանադրական խախտումների, ընտրակեղծիքների վերաբերյալ հայտարարություններով: Եվ լուսաբացն ազդարարվեց ծանր սպասելիքներով:

Եթե առաջնորդվենք այն տեղեկությամբ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի ժամը 07:30-ի դրությամբ մշակել էր քվեաթերթիկների կեսից էլ քիչ մասը՝ նշանակում է այդ պահի դրությամբ դեռեւս անմշակ էին դրանց մեծ մասը: Ուրեմն անավարտ հաշվարկների իրավիճակում ինչպես են հայտարարում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի մասին: Իշխանականների շտապողականությունը խիստ կասկածահարույց է:

Որքա՜ն շատ արդարության կարոտ ունենք, միամիտ էլ չենք, բայց նորից հուսով սպասում ենք մի նոր, խաղաղ լուսաբացի: Իսկ խաղաղ լուսաբացներն ուշանում են…

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.