Tuesday, 26 November 2024

B Book Review

Սեթ Գոդին, «Սա է մարքեթինգը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սեթ Գոդին, «Սա է մարքեթինգը», բիզնես գրականություն, անգլերենից թարգմանությունը՝ Աստղիկ Օսկանյանի, «Անտարես», 304 էջ, 2021թ.:

«Նյու Յորք Թայմսի» ու «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» եւ «Մանուշակագույն կով» գրքերը թարգմանվել են հայերեն:

Քսանհինգ տարի Գոդինը ոգեշնչել է ամենատարբեր ոլորտների միլիոնավոր ձեռնարկատերերի, առաջնորդերի ու երկրպագուների։ Նրա մոտեցման հիմքում մի կարեւոր գաղափար է. մեծ շուկայավարները սպառողներին չեն ծառայեցնում իրենց ընկերության խնդիրները լուծելուն։ Նրանք անիմաստ աղմուկ չեն անում, այլ աշխարհն ավելի լավն են դարձնում։ Գիրքը պատմում է, թե որքան զորեղ է առատաձեռնության, ապրումակցային եւ զգացմունքային ջանքերի վրա հիմնված մարքեթինգը։

«Սա է մարքեթինգը» գրքում հեղինակն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու եւ լոյալությունը պահպանելու համար: Գոդինի գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքերը, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն:

Բերենք մի փոքրիկ հատված գրքից. «Խելքին մոտ չէ բանալի սարքել, ապա սկսել փնտրել, թե դրանով որ կողպեքը կբացվի։ Միակ ճիշտ լուծումն ունեցած կողպեքին համապատասխան բանալի սարքելն է։ Նույն կերպ, ավելի հեշտ է գտնել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք հաճախորդները կուզեն, քան ունեցածդ ապրանքի ու ծառայության համար հաճախորդ փնտրել։ Իրականում լավագույն մարքեթինգը երբեք եսակենտրոն չէ»։

«Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ,- իր գրքի առաջաբանում նշում է Գոդինը,- այն միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ»: Ժամանակակից մարքեթինգը, ըստ հեղինակի, հասարակությանը ծառայելու եւ մշակույթը զարգացելու տարբերակ է:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.