Tuesday, 26 November 2024

B Book Review

Արտակ Մովսիսյան, «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Արտակ Մովսիսյան, «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն», մենագրություն, 448 էջ, «Զանգակ», 2021թ.:

Մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման եւ զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։

Ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված եւ մեր նախնիների կողմից ներմուծված ու կիրառված գրահամակարգերը՝ իրենց գրային հուշարձաններով։

Առանձին գլուխներ են նվիրված Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրություններին, առեղծվածային ծագումով ու անհայտ նշանակությամբ գրավոր հուշարձաններին, ինչպես նաեւ ի մի են բերված Հայաստանից գտնված տեղական եւ օտար ծագում ունեցող արձանագրությունների մասին տեղեկությունները։

Աշխատանքը կարող է օգտակար լինել հայագետներին, արեւելագետների, ուսանողության եւ հայագիտությամբ հետաքրքրվող ընթերցող հասարակայնության համար։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.