
«Չարագործի օր». Նազարների հաղթանակը
Թշնամին Ստեփանակերտում հաղթանակի օր է նշում։ Կարող էի չգրել այդ մասին, բայց գրեցի, քանի որ ինձ պարտվող չեմ ճանաչում չարի ու բարու անհավասար պայքարում։ Պարտվող կլինեի, եթե մնայի թշնամու հպատակության տակ, բայց հազարավոր արցախցիների նման ընտրեցի չարից հեռու ազատությունը՝ հասկանալով, որ աշխարհն էլ խարդավանքներով լի է, որտեղ հաղթում են մարդուն իրենց հնարած օրենքներով կամ խաբելու, խորամանկելու «զինատեսակներով»:
















