Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Ազատ ամբիոն

Ազատ ամբիոն

Ո՞ւմ է ձեռնտու այս քաոսը

Երբեւէ երազում էլ այսպիսի վիճակ չէինք պատկերացնի` Արցախի հանձնում, Հայաստանի մասնատում, աշխարհի բաժանում… Մեզ տեսանելի` տերերի գզվռտոց, շահերի բախում, տարանջատ ժողովուրդ, որը տանում է անմեղ տղաների զոհաբերության, հայրենիքի կորստյան, արժեքների ոչնչացման:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Արցախն աչքի փո՞ւշ էր…

Արցախը հանձնողին հարցնում են Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ հնարավոր համարո՞ւմ է արդյոք Հայաստանում ռազմական տրիբունալը, որով 44-օրյա պատերազմի համար գլխավոր գերագույն հրամանատարը եւ նրա հրամկազմը պատասխանատվություն կրեն։ Պատասխանատվության չենթակվածն ասում է, որ ինքը վաղուց է հայտնել` եթե ժողովուրդը պահանջի, իրեն գնդակահարել, պատի տակ կանգնած է, կարող են գնդակահարել։ Եվ սա ասում է մեկը, ով սեփական ստվերից վախենալով՝ «մարդամեջ» է դուրս գալիս մի քանի տասնյակ թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Սպանվող հայրենասիրություն

Հայրենասիրությունն էլ թիրախում հայտնվեց։ Միակ իրականը` հայրենիքի հանդեպ սերն ու երկիրը թշնամուց փրկելու ձգտումը, որին զոհ գնացին հազարավորներ: Հենց այնպես չէր ասված`«հանուն ոչնչի…» Այս օրերի համար էր ասված, որպեսզի անհայրենասերներին լավ հասկանանք: Հասկանանք, թե ինչու են ուզում «մաքրել» դպրոցների պատերը։ Թերեւս՝ մեջբերեմ «Փաստ»-ի արձագանքը.

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Թշնամին օղակը սեղմում է

Հոգեվարքի մեջ գտնվող հիվանդին եթե ամեն անգամ ներարկեն նույն խոսքը, որ շուտով մեռնելու է, կարծում եմ` նա երկար կյանք չի ունենա։ Բայց արցախցիներին տարբեր եթերներով հասկանալ են տալիս, որ ցեղասպանվելու են, եւ զարմանալիորեն կյանքը շարունակվում է, կարծես թռուցիկ ասված խոսք է, որ վաղուց այդ մասին գիտենք ու տեղ չենք տալիս տարբեր հարթակներից հնչող այդ մահաբեր գույժին։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Պետք չէ սպանել հայ ժողովրդի դիմադրության ջիղը

Մեր հասարակությունն այդպես էլ չի կարողանում տարբերել կարեւորն՝ անկարեւորից։ Երբ Ադրբեջանը հրետակոծում էր Ջերմուկը, արգելափակում Բերձորի միջանցքը, Սիսիանում հայ մարդու տան դռան զանգը տալիս, գլխատում մեր ռազմագերիներին, երբ Արցախի ազատագրված տարածքներն իրար հետեւից անցնում էին Ադրբեջանի վերահսկողության տակ, Երեւանում ադրբեջանական դրոշն այրողին գանահարողները նման հարայ-հրոց չէին բարձրացնում։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Մեր ներսի անմիաբանությունը թշնամու հաղթանակն է

Թոթովենցի «Բաքու» վեպը կարդալուց հետո սկսեցի տարբերակել թուրքի երկու տեսակ` իրենց ապրելու տեղանքի տարբերությամբ, մնացած ամեն ինչում նրանց ձեռագիրը նույնն է։ Թուրքիայում ապրողներն օսմանյան թուրքեր են, Ադրկովկասում ապրողները՝ «ադրբեջանցիներ» անվան տակ «ծպտված» կովկասյան թուրքեր։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Սերունդները մեզ չեն ների

Մարտի 30-ին հայտնի դարձավ, որ թշնամին դարձյալ ՀՀ տարածք է ներխուժել՝ գրավելով ավելի քան 60 հեկտար տարածք Տեղ գյուղում։ Կառավարության նիստում Ադրբեջանի հասցեին հերթական «գրոհի» փոխարեն ՀՀ վարչապետը լավ կաներ հայկական կողմի պաշտպանությունը եւ հակահարձակումը կազմակերպեր:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

«Մեծ պատառ», «փոքր պատառ…»

Հարեւան երկրի միապետը օր օրի ավելի է ուժեղացնում ճնշումը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի վրա։ Նրան կշտացնելը դժվար է, Արցախից մնացած 25 տոկոսը շատ քիչ է, հայացքը դեպի Հայաստանն է, իր իսկ հորջորջմամբ` Արեւմտյան Ադրբեջանը, որը ցանկանում է լցնել, իբր, 800 հազար ադրբեջանցի փախստականներով։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Ատամները սեղմած՝ պահել Արցախը

Հաճախ եմ հիշում հայտնի առակը, երբ գայլերը դիմում են խորամանկության։ Նրանք առաջարկում են ոչխարներին, որ հանձնեն իրենց պաշտպանող շներին, որպեսզի միմյանց միջեւ խաղաղություն հաստատվի։ Ոչխարները միամտաբար հավատում ու հանձնում են շներին։ Շուտով գայլերը հաշվեհարդար են տեսնում ոչխարների հետ։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Մեր բարձունքները թողեցինք թուրքին…

Հարցնում են` Արցախը որքա՞ն կդիմանա այս շրջափակմանը։ Բայց մի՞թե նոր է այն։ Մենք շրջափակվեցինք, երբ 44-օրյա պատերազմից հետո աչք բացեցինք ու տեսանք մեր բարձունքները գրավված, ավելի ճիշտ` հանձնված… Հիմա ձեռքով են ցույց տալիս, ասում են՝ հրե՜ն, վերեւում նրանք են, ներքեւում` մենք։ Մինչդեռ վերեւում միշտ մենք ենք եղել: Բոլոր առումներով:

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Արցախը հավատարիմ է 88-ի վեհ գաղափարին

Կարդացի Արցախյան շարժման 35-ամյակի կապակցությամբ արցախցիներին ուղղված՝ ՀՀ վարչապետի խոսքը։ Չեմ հիշում, թե 44-օրյա պատերազմից հետո երբ է նա վերջին անգամ արցախցիներին ինչ-որ առիթով շնորհավորել։ Նմանապես կարդացի Արցախի նախագահի եւ պետնախարարի (այժմ արդեն՝ նախկին-խմբ.) ուղերձները բազմաչարչար մեր ժողովրդին անցած 35 տարվա ընթացքում վիճակված փորձությունների մասին, թե ինչպես ենք հաղթահարել ու նոր օրերում կանգնել դժվար մարտահրավերների առջեւ։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Կարգազանց վարորդը պետք է խստագույնս պատժվի

Հանրապետության հրապարակում խուլիգանական վարք դրսեւորած, թմրամոլ, երթեւեկության եւ մարդկանց կյանքի համար անվտանգության սպառնալիք ստեղծած «Համմերի» վարորդը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Մեծ հաշվով` այդ վարորդը վարվել է այն ահաբեկիչ վարորդների պես, որոնք Եվրոպայի կամ ԱՄՆ-ի քաղաքների փողոցներում մեքենաները վարում են մարդկանց ուղղությամբ՝ դիտավորյալ վնասելու կամ սպանելու նպատակով։

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Ո՞վ պիտի կանխի հայոց աշխարհի գլխին կախված այս մեծ աղետը

Արցախի պատմության մեջ երեւի թե այսքան շատ միջազգային հարթակներում չի հնչել նրա անունը` Լեռնային Ղարաբաղ, որքան այս վերջին ամսում։ Իր պատմության 104 տարվա ընթացքում նույն միջազգային կառույցներից այնքան շատ չի դատապարտվել Ադրբեջանը, որքան այս վերջին երկու ամսում։

· Նատաշա Պողոսյան

Ազատ ամբիոն

Քրիստինե Վարդանյանի ծանր երազը

Ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ ԱԺ պատգամավորների 95 տոկոսին չեմ ճանաչում, այդ թվում նաեւ՝ «Հայաստան» խմբակցության եւ ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանին: Չեմ հետեւել նրա փառահեղ քաղաքական գործունեությանը, մինչեւ ֆեյսբուքյան լրահոսումս չհայտնվեց Քրիստինե Վարդանյանի հարցազրույցը Հ1-ի հեռուստաեթերում: Մարդ է, կարող է անձնական կարծիք էլ ունենալ, կարող է կուսակցության կամ խմբակցության կարծիքը հայտնել, մանավանդ որ, իշխանության եւ ընդդիմության դաշտում հանգրվանած երիտկուսակցականների պես երկնքից հայտնվել է խորհրդարանում:

· Նարինե Մկրտչյան