Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

«Ուրացման քաղաքականության արմատները, նորօրյա դրսեւորումները եւ նրանց հետեւանքները»

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 
Մարի Հովհաննիսյան, «Ուրացման քաղաքականության արմատները, նորօրյա դրսեւորումները եւ նրանց հետեւանքները», «ԷդիթՊրինտ», 2017

Աշխատության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության քաղաքականության ակունքները, դրանց դրսեւորումները Ցեղասպանության ընթացքում, 1965թ. հետո եւ մեր օրերում: Ըստ հեղինակի` ժխտման հիմնական թեզերը, որոնք սկիզբ են առել դեռեւս 1894-96 թթ. կոտորածների շրջանում, հիմնականում նույնն են մնացել հետագա տասնամյակների ընթացքում, սակայն փոխվել են դրանց ներկայացման մեթոդներն ու մեխանիզմները:

Գրքում Մ. Հովհաննիսյանի կողմից առաջ է քաշվում ցեղասպանագիտության մեջ նոր թեզ, ըստ որի` ցեղասպանության ժխտումն սկսվում է շատ ավելի վաղ, քան բուն հանցագործությունը:

Ուսումնասիրության երեք գլուխներում ամփոփված են ժխտողականության տեսությանը վերաբերող դրույթներ, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականության փուլերը, դրանց զարգացումները եւ հետեւանքները:

Մենագրությունը հիմնված է հեղինակի կողմից առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող արխիվային փաստաթղթերի, ժամանակի մամուլի, հասարակական-քաղաքական գործիչների հուշերի եւ մասնագիտական գրականության վրա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: