Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Իվան Նեչույ-Լեւիցկի, «Կայդաշի ընտանիքը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իվան Նեչույ-Լեւիցկի, «Կայդաշի ընտանիքը», վիպակ, թարգմանություն՝ Ռաիսա Ղարագյոզյանի, 244 էջ, «Անտարես», 2021թ.:

«Կայդաշի ընտանիքը» ստեղծագործությունը՝ գրված փայլուն տաղանդով, ուրույն գրելաոճով, մարդկային արատների հանդեպ ծակող սարկազմով ու գրավիչ հումորով, գրողի ամենանշանավոր գործն է եւ, բնականաբար, մեծ ժողովրդականություն է վայելում ուկրաինացիների մեջ, չնայած որ գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ:

Վիպակն ընթերցվում է, հետազոտվում գրականագետների կողմից, բեմականացվում, նույնիսկ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ է դարձել «Բռնել Կայդաշին» վերնագրով, միայն թե ժամանակակից վարկածով:

Քչերին է հաջողվել ուկրաինացու հոգեբանությունն ու բնավորությունը բացահայտել այնպիսի վարպետությամբ ու ճշմարտացիորեն եւ այնպես գունեղ, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեւիցկին: Ուստի, հրատարակելով այս գործը, համարում ենք, որ այն ոչ միայն հաճույք կպատճառի հայ ընթերցողին, այլեւ հնարավորություն կտա ավելի սերտ ընկալել ուկրաինացուն, նրա հոգին, բնավորությունը, սովորություններն ու աշխարհայեցողությունը:

Հատկանշական է, որ գրքի առաջաբանը գրել է Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, հայ ժողովրդի լավագույն բարեկամ Օլեքսանդր Բոժկոն:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: