Հովհաննես Երանյան, «Մեղքի պարան», «Անտարես», վեպ, 2018
Ժամանակակից լավագույն արձակագիրներից Հովհաննես Երանյանի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երեւակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ` հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, եւ նույն հարցն է հնչում` «ո°ւր է քո եղբայրը», կամ` «ո°ւր է իմ որդին»:
Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա: Կան նաեւ նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից` հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից` ըմբոստացում, որպեսզի երկիրը փոխվի, եւ մարդիկ պարտված չհեռանան: