Սոնյա Շրայբեր Վայց, «Խոստացա, ես կպատմեմ», թարգմանությունը՝ Ա.Դոլուխանյանի, «Զանգակ», 160 Էջ, 2018թ.
«Խոստացա, ես կպատմեմ» հուշագրության հեղինակը՝ Սոնյա Վայցը, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տառապել է Կրակովի գետտոյում եւ հինգ տարբեր համակենտրոնացման ճամբարներում: Սոնյայի 84 հոգուց բաղկացած մեծ ընտանիքից ողջ են մնացել միայն ինքն ու քույրը՝ Բլանկան:
Գիրքը Սոնյայի այդ տարիների կյանքի վերապատումն է: Նրանում զետեղված են նաեւ հեղինակի՝ նույն թեմային առնչվող բանաստեղծությունները: Հուզիչ հուշապատումը միաժամանակ լի է հավատով, թե մարդկությունն, ի վերջո, կդառնա իմաստուն, եւ այլեւս չեն լինի բռնություններ ու ցեղասպանություններ: