Ագաթա Քրիստի, «Ռոջեր Էքրոյդի սպանությունը», թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի, «Էդիթ պրինտ», 2020թ.
1926թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դեդեկտիվ ստեղծագործություններից մեկը։
Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից։ Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում։ Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել էր հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը։ Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը։
Ագաթա Քրիստիի խորհրդավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով եւ թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաեւ աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից եւ Ուիլյամ Շեքսպիրից:
Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին թողել է նմանը չունեցող ժառանգություն: 2013-ին՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպի լույսընծայումից 87 տարի անց, Գրող-քրեագետների բրիտանական ասոցիացիան այն համարել է աշխարհի լավագույն դեդեկտիվ ստեղծագործությունը։