Ջեսահ, «Անանկենդան», վեպ, «Անտարես» հրատարակչություն, 232 էջ, 2020թ.
Խորհրդավոր հեղինակի նույնքան խորհրդավոր վեպ անելանելի վիճակում հայտնված մարդու մասին, որի` դժվարությունները հաղթահարելու կամքը ձեզ էլ կօգնի չընկճվել ոչ մի տհաճ անակնկալի ու դժվարության առջեւ։
Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, եւ ինչքան դժվար է փոքր քաղաքում աննկատ մնալ, նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել:
Գլխավոր կերպարը անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով. մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում բոլոր երազանքների վրա: Պայքար, որ դառնում է գերագույն նպատակ, պայքար, որ փոխում է կերպարի էությունը, եւ պայքար, որ բացահայտված ստի արդյունքում վերածվում է ընկճախտի, ապագան դիմավորելու արդարացման փնտրտուքի: Կերպարն անցնում է այս ամենի միջով ու դառնում, ըստ էության, նոր մարդ`անանկենդան: