Կիրակի, Սեպտեմբերի 27, 2026

Ô Գրքի մեկնություն

Էլենա Ֆերանտե «Հեռացողների եւ մնացողների պատմությունը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Էլենա Ֆերանտե, «Հեռացողների եւ մնացողների պատմությունը», վեպ, իտալերենից թարգմանությունը՝ Ջեննի Ֆիլյանի, 396 էջ, «ՆյուՄեգ», 2023թ.:

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը:

«Հեռացողների եւ մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է: Ամուսնական կյանք, որ ավարտվում է ամուսնալուծությամբ, հոբբի, որ վերածվում է համակարգչային տեխնոլոգիաների բիզնեսի: Ու բոլոր այդ իրավիճակներում, նրանք՝ Լիլան ու Էլենան, նորից հանդիպում են՝ խճճված իրադարձությունների ու ճակատագրի բերումով:

Նկարագրված է երկու ընկերուհիների կյանքը հասուն տարիքում: Նրանց արդեն միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում:

Լիլան աշխատում է երշիկի գործարանում. ձանձրալի, տանջալից աշխատանքին զուգահեռ ստիպված է հանդուրժել վատ վերաբերմունք, ծեծ ու նույնիսկ սեռական բռնություն: Այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ այս վիճակից: Նա եւ Էնցոն, որի հետ ապրում է առանց ինտիմ ու զգացմունքային հարաբերությունների, հիմնում են համակարգչային ընկերություն: Շարունակությունը կարող եք ընթերցել գրքում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: