Դեն Սենոր, Սոլ Սինգեր, «Ինչպես է կայանում պետությունը», գիտահանրամատչելի, անգլերենից թարգմանեց Լիլիթ Անտոնյանը, 276 էջ, «Անտարես», 2022թ.:
Գրքում փորձ է արվում բացահայտելու Իսրայել պետության զարգացման խթանիչ ուժը՝ պատմական, մշակութային, ազգային առանձնահատկություններից մինչեւ ստարտափ մտածողության դրսեւորումներ, որոնք էլ Իսրայելի տնտեսական հրաշքի ակունքն են:
Ինչպե՞ս է ստացվել, որ 7,1 միլիոն բնակչություն եւ ընդամենը 60 տարվա պատմություն ունեցող Իսրայելը՝ թշնամիներով շրջապատված լինելով եւ հիմնադրման օրվանից գտնվելով մշտական պատերազմական վիճակում, առանց բնական պաշարամիջոցների, արտադրում է ավելի շատ սկսնակ ընկերություններ, քան այնպիսի խոշոր, խաղաղ ու կայուն երկրները, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Կորեան, Կանադան եւ Մեծ Բրիտանիան:
Տարբեր բնագավառների մարդկանց առնչվող պատմությունների միջոցով ընդգծվում է նորարարությունների եւ նախաձեռնությունների հիմնարար դերը Իսրայելի կայացման ու զարգացման գործում:
Գիրքը ճանաչողական եւ ուսուցողական մեծ արժեք ունի: