Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Հրամայված է՝ չօգնել բանակին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին գնացել էր ՊՆ եւ խիստ հանձնարարել ամեն կերպ խանգարել հանրության կողմից բանակին ցուցաբերվող ինքնակամ աջակցությանը։ Մեր բանակի թիկունքին այսօր կանգնած է բացառապես ազգը՝ ընդդեմ քաղաքական իշխանության դավաճանության։

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի ու նրա խունտայի համար սարսափելի է գիտակցել, որ կարող են իրենց ծրագրերը չիրականանալ, եթե հանրությունը շարունակի աջակցել բանակին ու պահել մարտական բարձր վիճակում։

Վերջին ելույթներից մեկում անդրադառնալով բանակին ցույց տրվող ինքնաբուխ օգնության թեմային, Փաշինանը նշեց, որ նմանատիպ երեւույթները ոչ այլ ինչ են, քան Զինված ուժերի վարկաբեկում եւ պահանջեց վերջ տալ փողոցներում կազմակերպվող նվիրատվությունների ակցիաներին:

ՀՀ ՊՆ-ն էլ օրերս հայտարարություն տարածեց՝ ուղղակի սպառնալով որեւէ կերպ չօգնել բանակին, այլապես խնդիրներ կունենան ուժային կառույցների հետ։ Երբ գերագույն գլխավոր հրամանատարը 44-օրյա պատերազմի օրերին, ի լուր աշխարհի, կոչ էր անում պահեստազորայիններին, որ իրենց հետ բանակ տանեն տներում եղած սաղավարտներ, բուշլատներ, երկարաճիտ կոշիկներ եւ այլ իրեր ու պարագաներ, այն ժամանակ չէ՞ր մտածում Զինված ուժերի վարկի մասին: Հիմա ինքներդ՝ որպես գերագույն գլխավորներ, զորահրամանատարներ, չգիտեմ՝ ինչեր, բանակի համար ոչինչ չեք անում, անողին էլ սաստում եք, մտքներիդ ի՞նչ կա:

Եթե արգելելու են փողոցում սնունդ կամ դեղորայք հավաքողներին, թող անեն, բայց որեւէ մեկը չի կարող ինձ արգելել, որ իմ հայրենիքի բանակին ապահովեմ քնապարկերով, վրաններով, քողարկող ցանցերով կամ առաջնագծի կահավորման այլ անհրաժեշտ իրերով։ Ու թող որեւէ ուժային կառույց փորձի խնդիրներ ստեղծել։ Բոլորի համար համարժեք պատասխան ունեմ։

Հենց հիմա էլ դիմում եմ բանակի նյութատեխնիկական ապահովման պատասխանատու կառույցներին՝ միասին գնանք առաջնագիծ ու գույքագրում անենք։ Եթե ապացուցեք, որ դուք ձեր պարտականությունը լավ եք կատարում, ես կընդունեմ պահանջը։ Իսկ մինչեւ այդ երբեւէ չփորձեք ինձ հետ սպառնալիքով խոսել, մինչեւ հիմա նույն ՔՊ-ի սպառնալիքները իմ առումով չեն աշխատել, էլի չեն աշխատի։

Հայկական բանակը պետք է ապահովված լինի այն ամենով, ինչ անհրաժեշտ է առաջնագծում կանգնած զինվորին։ Ազգը զինվորի թիկունքին է, կշարունակի լինել այդպիսին, ու պաշտոնի համար հայրենիքն ուրացած մի քանի չինովնիկները չէ, որ պետք է թույլ տան կամ թույլ չտան:

 

Նաիրի Հոխիկյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: