Սյունե Սեւադա, «Աղի թեյ», գեղարվեստական (վեպ), 280 էջ, «Նյումեգ», 2022 թ.:
2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից:
Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ, առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...
«Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայցեւ դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու... երաժշտություն։ Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ու փրկվել՝ ի հեճուկս դժվարությունների:
«Աղի թեյը» երիտասարդ հեղինակի երկրորդ գիրքն է եւ առաջին վեպը։