26.11.2024

Свободная Платформа

Կհեռանա՞ Փաշինյանը պաշտոնից

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հայաստանի ներքաղաքական հարթակում, ըստ իս, փորձ է արվում իրագործել կուլիսային մի դիպաշար: Այսպես՝ Գլխավոր շտաբի պետը հեռանում է բանակից՝ ստանձնելով ընդդիմադիր դաշտի առաջնորդներից մեկի դերը։ Սա առաջին քայլն է:

Այնուհետեւ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող քննարկման արդյունքում, երկրորդ քայլով, հայտարարվում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի գահից՝ պայմանով, որ չի հետապնդվի Արցախի 73 տոկոսի եւ ՀՀ որոշ տարածքների կորստի համար։ Սա վարչական լծակների այլեւս չտիրապետող ու դավաճանության մեջ մեղադրվող վարչապետի համար, կարծես թե, վատ տարբերակ չէ: Բայց կգնա՞ դրան Փաշինյանը, թե՞ կտրվի պաշտոնի գայթակղությանը՝ դժվար է կանխատեսել:

Համաձայնվելու դեպքում՝ հաջորդիվ կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մրցավազքին կմասնակցեն մեծ ու փոքր քաղաքական կառույցներ՝ 130 տարեկանից մինչեւ 2 օր առաջ ստեղծվածները։

Պատկերացրեք, թե ինչպիսի խոստումների տարափ է սպասվում հայ ընտրողներին՝ Թուրքիայի հետ բաց սահմաններով ու հարուստ ապրելուց մինչեւ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին ձեռնտու՝ հիմա անցկացնել արտահերթ ընտրություններ։ Դրա հիմնական պատասխանն այն է, որ դեռեւս հանրության մի ստվար զանգված՝ մոտավորապես 20-25 տոկոսը, զգացմունքային ֆոնի վրա դեռ համակրում է «Քաղաղացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանի կերպարը՝ նրա մեջ շարունակելով տեսնել ազգի փրկչին։ Եթե ընտրությունները լինեն ավելի ուշ, օրինակ՝ աշնանը, ապա Փաշինյանի 25 տոկոս ընտրազանգվածից կմնա լավագույն դեպքում 10 տոկոս, քանի որ օրեցօր վատթարացող վիճակի համար մարդիկ կսկսեն պատասխան պահանջել հենց իրենց կուռքը հանդիսացող վարչապետից, նրանք ավելի ողջամտորեն կնայեն իրողություններին, որքան էլ Նիկոլ Փաշինյանը սեր խոստովանի հանրությանը եւ ամեն ինչի մեղավոր համարի «նախկիններին»։

Փողոց դուրս եկած ընդդիմությանն այնքան էլ ձեռնտու չէ, որ հիմա լինի ընտրություն, քանի որ Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական հայտարարությունների հետեւանքով մարդիկ, եթե նույնիսկ չեն վստահում իշխանությանը, ապա գոնե չեն համակրում նաեւ ընդդիմությանը, հետեւաբար փոքրանում է այս պահին ընտրություններում հաղթելու հավանականությունը։ Որքան ուշ լինի ընտրությունը, այնքան շատ մարդ կդժգոհի Նիկոլ Փաշինյանից, հետեւաբար ընդդիմության համար ավելի շատ ձայն ստանալու հնարավորություն կստեղծվի։

Ընդդիմության համար հաղթելու հնարավորությունն ավելի մեծ կլինի, եթե ՀՀԿ-ն հայտարարի առաջիկա ընտրություններին իր չմասնակցելու մասին։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ստվար մի հատված ձայն չի տա այսօրվա վարչապետին։

 

Նաիրի Հոխիկյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.