25.11.2024

Свободная Платформа

Պարտվողականության փոխանցիկ դրոշը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հարկ է խոսոտովանել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունը, իվերջո, հաղթեց: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի հայեցակարգը ճանապարհ բացեց Ղարաբաղի անկման համար:

Տեր-Պետրոսյանի՝ «լավ չես ապրի, Սերգո ջան» ձեւակերպումը կենցաղային մակարդակից բարձրացավ-հասավ պետական քաղաքականության մակարդակի:

Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» ձեւակերպումը դրվեց կարգավորման՝ տարբեր տարիների ասպարեզ նետված սկզբունքների հիմքում:

Հայ ժողովրդին տարիներ շարունակ ներշնչելով զիջումների անխուսափելիության ազգադավ գաղափարը եւ այն ամրապնդելով քարոզչությամբ՝ հայ ժողովրդին պատրաստեցին Նիկոլ Փաշինյանի բերած-պատուհասած պարտության համար:

Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը ձեւավորվել, միսուարյուն էին ստացել ՀՀՇ-ի քաղաքական ճանապարհի այն կեռմաններում, երբ ՀՀՇ-ն մեկ դրոշ ուներ՝ Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»-ը:

Նիկոլ Փաշինյանի ապագաղափարականությունը քաղաքական հենք, այնուամենայնիվ, ուներ՝ Աշոտ Բլեյանի մարտնչող պացիֆիզմը եւ Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»-ը:

Հայաստանի նախկին երեք ղեկավարներն այս կամ այն չափով խոսել են Ղարաբաղի ազատագրված տարածքները հանձնելու մասին, թեպետ նրանցից եւ ոչ մեկը այն չհանձնեց:

Պարադոքսալ է, բայց հաղթանակների նախագահ Տեր-Պետրոսյանը հետագայում վերածվեց պարտվողականության դրոշակակրի եւ այդ դրոշը փոխանցեց Փաշինյանին, ավելի ճիշտ՝ Փաշինյանն այն վերցրեց: Փաշինյանը գերազանցեց իր բոլոր ուսուցիչներին:

Պարտվողականության փոխանցիկ դրոշը ծածանվում էր թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության տարիներին: Մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման տոնը, այժմ հպարտության հետ կսկիծով է նաեւ լցնում մեր սիրտն ու մտքերը:

Մենք հաղթել ենք ղարաբաղյան Առաջին պատերազմում: Սակայն հաղթանակի իրական գինն ու արժեքը չկարողացան գիտակցել այդ հաղթանակը պարտության վերածած առաջնորդները:

 

Նարինե Մկրտչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.