26.11.2024

Книжное Обозрение

Շվոն Նաշ Մարշալ, «Հայրերի մեղքը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շվոն Նաշ Մարշալ, «Հայրերի մեղքը»: Տպագրվել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ, 2018թ.:

Ամերիկացի պրոֆեսոր, ցեղասպանագետ Շվոն Նաշ Մարշալի «Հայրերի մեղքը» գիրքը ճշմարտության հետ առերեսման փորձ է: Հետազոտական բազմաթիվ աշխատություններ հեղինակած պրոֆեսորն այս անգամ անդրադարձել է շատ նուրբ մի թեմայի՝ հայերի ու հույների ցեղասպանությանը, ինչպես նաեւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Շվոն Նաշ Մարշալը հայտնի է որպես Հայոց ցեղասպանության խնդիրները գիտության ու փիլիսոփայության տեսանկյունից ուսումնասիրող եւ անաչառ կերպով մեկնաբանող հեղինակ: Հատկապես վերջին տարիներին նա մեծ ուշադրություն է դարձնում քրիստոնյաների նկատմամբ իրագործվող ոճիրների եւ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրներին: «Հայոց ցեղասպանությամբ սկսվեց ավերումների մի սոսկալի ալիք: Ուսումնասիրելով Ցեղասպանության պատմությունը, ես գտնում եմ, որ այն ընդգրկում է ոչ թե 1915-1923 թվականները, ինչպես համարում են շատ պատմաբաններ, այլ սկսվել է տակավին 1856-ից եւ ցայսօր չի դադարել, քանի դեռ բռնազավթված հայկական հողերն ազատագրված չեն,- Արցախում իր գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է հեղինակը:

«Հայրերի մեղքը» գրքի ստեղծման ողջ ընթացքում Մարշալի համար ներշնչանքի աղբյուր էր հանրահռչակ իտալահայ գրող, «Արտույտների ագարակը» բեսթսելերի հեղինակ Անտոնիա Արսլանը: Գրականագետները խորհուրդ են տալիս վերջինիս «Արտույտների ագարակը» եւ այս աշխատությունը ընթերցել զուգահեռ, քանի որ երկու գրքերում առաջադրված գաղափարները ոչ միայն համահունչ ու ներդաշնակ են, այլեւ փոխլրացնում են միմյանց:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.