Պյոտր Անտոնի Սվիտալսկի, «Հայկական հեղափոխություն. անավարտ հեռագիր», ակնարկներ, «Անտարես», 2020թ., էջերի քանակը՝ 288:
Սույն աշխատանքով դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադառնում է Հայաստանում իր առաքելությանը, Հայկական հեղափոխությանը եւ դրան նախորդած ու հաջորդած զարգացումներին: Գրքում վերլուծված է Հայաստանում բարեփոխումների գործընթացի աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ հաշվի առնելով արցախա-ադրբեջանական հակամարտության գործոնը եւ դրա հնարավոր կարգավորումը:
Հեղինակը հեղափոխական իրադարձությունների ընթացքը ներկայացնում է Երեւանում տեղակայված արեւմտյան դիվանագետի աչքերով՝ ցույց տալով երկրի բարեփոխման գործում նոր քաղաքական թիմի հաջողություններն ու դժվարությունները: Սվիտալսկին 2015-ից մինչեւ 2019 թվականը ծառայել է որպես դեսպան`ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար: Լինելով Լեհաստանի դիվանագիտական ծառայության պրոֆեսիոնալ դիվանագետ, նա միացել էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը՝ մեկանգամյա նշանակման համար:
Դեսպանը միաժամանակ մանրամասն ներկայացնում է իր առաջարկություններն ու դիտարկումները՝ կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում տիրող իրավիճակի հետ:
Գրքի էլեկտրոնային տարբերակը զետեղված է Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պաշտոնական կայքում: