17.04.2026

Книжное Обозрение

Նունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Նունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը», մանկական ուսուցողական, նկարազարդումները` Նաիրա Ահարոնյանի, 144 էջ, «Զանգակ», 2021թ.:

Սադափ Դարզին տասներկուամյա ուշիմ ու խելացի աղջիկ է: Նա երազում է փոխել աշխարհը: Սովորական մի օր` դպրոց գնալուց առաջ, Սադափը հանդիպում է Կարկանդակ անունով ոսկեգույն վիշապին… Շատ շուտով պարզվում է, որ վհուկների ու կախարդների Ապակեբուրգ քաղաքում տագնապած սպասում են Սադափին։ Աշխարհում չարի ու բարու ճիշտ հավասարակշռությունը խախտված է, եւ այն հնարավոր է վերականգնել միայն Սադափ Դարզիի օգնությամբ:

Հեղինակը հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանի տիկինն է, որն ամիսներ առաջ «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին էր ներկայացրել իր հեղինակած նոր գիրքը։ Շնորհանդեսի ընթացքում նա նշել էր, որ գիրքն ապագայի մասին է, քանի որ գրքի հերոսները Երկիր մոլորակից հայտնվում են Լուսնի, իսկ Լուսնի վրայից՝ Մարսի վրա։

Տիկին Սարգսյանը հիշեցրել էր երեխաներին, թե որքան կարեւոր է լինել հետաքրքրասեր ու բանիմաց, որեւէ տարիքում չդադարել սովորել, ձեռք բերել նոր գիտելիքներ։

«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք։ Նախեւառաջ պետք է լավ սովորեք ու լինեք աշխատասեր։ Մենք հույս ունենք, որ դուք բոլորդ շատ կարեւոր բաներ կհորինեք աշխարհի համար, կանեք գեղեցիկ, յուրահատուկ հայտնագործություններ, քանի որ մեր աշխարհը կարիք ունի փոխվելու, դառնալու ավելի լավը»,- փոքրիկ ընթերցասերներին պատգամել է «Զմրուխտյա մկրատը» գրքի հեղինակը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.