26.11.2024

Книжное Обозрение

Ժոզե Սարամագու, «Ավետարան ըստ Հիսուսի»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ժոզե Սարամագու, «Ավետարան ըստ Հիսուսի», վեպ, թարգմանությունը՝ Աննա Մարությանի, «Անտարես», 384 էջ, 2021թ.:

Վեպում ներկայացվում է Նոր Կտակարանի իրադարձությունների ինքնատիպ մեկնաբանությունը. որոշ դրվագներ առհասարակ բացակայում են կամ պակաս ուշադրության են արժանանում, իսկ մյուսները, ընդհակառակը, անցողիկից դառնում են առանցքային: Ավետարանական ժամանակների տագնապալի մթնոլորտում Սարամագուն փորձում է գտնել իրական պատճառներն այն տառապանքի, որ կրել են Հիսուսն ու նրա հայր Հովսեփը: Հիսուսի կերպարը զերծ է հերոսականությունից. նա մարդ է՝ մարդուն բնորոշ բոլոր խնդիրներով ու կասկածներով, ցանկություններով ու սխալներով:

Սամարագույի ստեղծագործություններն ընդունված է դասել Մոգական ռեալիզմի շարքին, սակայն նրա ստեղծագործություններում ի տարբերություն տվյալ ուղղության մյուս գրողների, գլխավոր տեղ է հատկացվում սոցիալական խնդիրների լուսաբանմանը։ Գրողի ստեղծագործությունների բովանդակային դաշտն շատ լայն է. նա անդրադառնում է առօրյա հարցերից մինչեւ կրոնական խնդիրներ։

Սա 20-րդ դարի ամենասկանդալային գրքերից է, թարգմանված է բոլոր եվրոպական լեզուներով։ Եկեղեցին այն հռչակեց «Նոր Կտակարանին ուղղված զրպարտագիր», բայց հենց այս վեպի համար էր, որ հեղինակը ստացավ Նոբելյան մրցանակ… Որքան էլ որ ծամծմված է թեման, Սարամագուն աննկարագրելի հմտությամբ է ընթերցողին խորասուզում մեր դարաշրջանի առաջին տարիների աշխարհ:

Առանձնահատուկ է պատումի ոճը. ասացողի կենդանի խոսք, մեղմ, շշնջացող ձայն, որ մերթ ծոր է տալիս բառերը, մերթ հապճեպ արտաբերում շուտասելուկի պես:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.