Tuesday, 26 November 2024

B Book Review

Սիլվա Սողոմոնյան «Գետաշեն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սիլվա Սողոմոնյան, «Գետաշեն», պատմաաշխարհագրական ակնարկ, հեղինակային հրատարակություն, Երեւան, 2021թ.:

Գիրքը ներկայացնում է Հյուսիսային Արցախի հնամենի Գետաշեն գյուղի պատմության հիշարժան դրվագներ՝ հիմնված վավերագրական աղբյուրների վրա, քաղաքական ցնցումների արդյունքում նրա գոյատեւումը նախախորհրդային եւ խորհրդային տարիներին, մշակույթը, բազմաթիվ պատմական լուսանկարներ, նշանավոր անձանց մասին տվյալներ:

Հեղինակն անդրադարձել է 1988-1991թթ. ադրբեջանական ԽՍՀ ուժերի դեմ մղված պայքարին, ինչպես նաեւ «Կոլցո» գործողության միջոցով Խանլարի շրջանի Գետաշեն, Մարտունաշեն, Ազատ գյուղերի ու հարակից Շահումյանի հայկական բնակավայրերի բռնի հայաթափմանը: Ստորեւ ներկայացնենք մի փոքրիկ հատված գրքից.

«Սարսանգի ջրամբարի մոտ Գերանբոյի գումարտակի ադրբեջանցի զինյալներն էին: Նրանք ունեին «Դ-30» մարտկոց, 5–6 զրահապատ մեքենա, բազմաթիվ մեքենաներ եւ 400 մարդ: Շահեն Մեղրյանի ջոկատն ընդամենը 15 հոգով այնպիսի ջարդ էր տվել, որ թշնամին՝ մեծ ավար թողնելով, խուճապահար փախուստի էր դիմել: Այդ գործողությունների ամբողջ ընթացքը Ադրբեջանի տարածքից նկարահանել է ռուս լրագրող, հաղորդավար Ալեքսանդր Նեւզորովը եւ ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով։ Նրա ռեպորտաժում նույնիսկ արձանագրված է, թե ինչպես է գեներալ Սադիկովն ապտակում ադրբեջանական գումարտակի հրամանատարին եւ հարցնում՝ գիտե՞ր արդյոք, որ դիրքերում հարյուր հայ կա, վերջինս պատասխանում է` ո՛չ: Այնինչ Շահենի ջոկատում ընդամենը 15 հոգի էր…»:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.