Tuesday, 26 November 2024

B Book Review

Ռոբերտ Մուզիլ, «Հինգ կին»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռոբերտ Մուզիլ, «Հինգ կին», պատմվածաշար, թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի, 296 էջ, «Անտարես», 2021թ.:

«Հինգ կին». Ռոբերտ Մուզիլի սիրային այս պատմաշարում ամփոփված են հեղինակի «Միացումներ» եւ «Երեք կին» ժողովածուներում ընդգրկված բոլոր հինգ ստեղծագործությունները, որոնցում թեեւ ընդգծվում է կանացի կերպարների առաջնահերթ կարեւորությունը, բայց գրողի ուշադրությունն էապես բեւեռված է տղամարդու հոգեմտավոր կարողությունների, այրամարդու ներաշխարհի բացահայտմանը:

Հեղինակը փորձում է ցույց տալ, թե ինչպես ձգտումը դեպի հզորություն ու ինքնիշխանություն՝ տղամարդուն դարձնում է սիրելուն ընդունակ: Հանդիպումը կնոջ հետ փորձություն է դառնում նովելների տղամարդ հերոսների համար:

Ողջ աշխարհում Մուզիլի գրական վաստակի նկատմամբ հարաճուն հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան նրա ստեղծագործական անկրկնելիության երեւույթով, այլեւ՝ որ գրողի արծարծած համամարդկային հնչեղություն ունեցող, հավերժության ծիրին բաղհյուսված գաղափարներն ու մտահոգությունները առավելագույնս ուղղված են վերլուծելու, ի ցույց դնելու ժամանակակից մարդու «գիտակցական աշխարհը»:

Սա՛ է, որ մշտատեւ թարմություն է հաղորդում մուզիլյան արձակին եւ հետաքրքրական դարձնում պատումի ամենադժվարամարս տեղիներն ու բազմաբարդ ծալքերն անգամ։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.