Monday, 25 November 2024

B Book Review

«Կարսի  մարզը Հայաստանի Հանրապետության կազմում  (1919 ապրիլ-1920 հոկտեմբեր), Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Կարսի  մարզը Հայաստանի Հանրապետության կազմում  (1919 ապրիլ-1920 հոկտեմբեր), Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը» (աշխատասիրությամբ Վլադիմիր Հարությունյանի), «Լուսակն», 2018թ.:

Ընթերցողին առաջարկվող սույն գրքում հավաքված եւ ի մի են բերված Հայաստանի Հանրապետության Կարսի առաջին եւ միակ նահանգապետ, գեներալ-մայոր Ստեփան Ղորղանյանի՝ դեռեւս չհրապարակված ձեռագրերը: Ժամանակագրական առումով ընդգրկված են Հայաստանի առաջին հանրապետության գոյության 18 ամիսները (1919թ. ապրիլից մինչեւ 1920թ. հոկտեմբերի վերջը), որոնց ընթացքում Ստեփան Ղորղանյանը եղել է Կարսի քաղաքացիական նահանգապետը:

Կարսի մարզն այն օրերին բնակեցված էր տարբեր ազգերով ու ցեղախմբերով, որոնց ընդհանուր թիվը էապես գերազանցում էր մարզ վերադարձած հայերի քանակին: Այդ այլազգիները՝ անկախ ազգությունից ու դավանանքից, ակնհայտորեն  թշնամաբար էին  տրամադրված նորաստեղծ հայկական պետության եւ նրա իշխանության հանդեպ: Նրանք պարզապես չէին ցանկանում համակերպվել հայկական պետականության գոյության հետ, որը եկել էր նրանց  իշխելու: Իսկ հատկապես մահմեդական տարրին սարսափեցնում էր նաեւ նախորդ մի քանի տարիների ընթացքում հայերի հանդեպ կատարածի համար այժմ պատասխան տալու եւ հատուցման անխուսափելիության հեռանկարը:

Ղորղանյանի գրառումները մի հրաշալի դասընթաց են, որտեղ սեփական մոտեցումների օրինակով հեղինակը մեզ ներկայացնում է, թե ինչպես կարելի է նման պարագայում՝ ձեռքի տակ ունենալով ուժային խիստ սահմանափակ ռեսուրսներ, բայց թիկունքում՝ պետություն եւ պետականություն, խաղաղեցնել, հետո աստիճանաբար հպատակեցնել հայկական պետականության այդ հակառակորդներին:

Հուշերում ընթերցողը կգտնի բավականին նոր փաստեր ու տվյալներ, որոնք առնչվում են Կարսի մարզում եւ, առհասարակ, այդ ժամանակաշրջանում Առաջին Հանրապետությունում ծավալված իրադարձություններին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.