Tuesday, 26 November 2024

B Book Review

Ալեսսանդրո Մանձոնի, «Նշանվածները»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ալեսսանդրո Մանձոնի, «Նշանվածները», պատմավեպ, թարգմանությունն իտալերենից` Վահրամ Դարպասյանի, «Անտարես»,  552 էջ, 2022թ.:

Ալեսսանդրո Մանձոնիի (1785-1873) «Նշանվածները» պատմավեպը իտալական ռոմանտիզմի պսակն է: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1825-27-ին, իսկ վերջնական տարբերակը հրատարակվել է 1840-42 թթ.:

Սիրո այս ոդիսականը ծավալվում է 17-րդ դարի Լոմբարդիայում: Մանձոնիի եւ նրա վեպի մեծ երկրպագու Ումբերտո Էկոն գրել է. «Դեպքերն ու կերպարները հորինված են եւ, դրանով հանդերձ, այնպիսի բաներ են հաղորդում այդ ժամանակաշրջանի Իտալիայի մասին, որ պատմության գրքերը երբեք էլ նման հստակությամբ չեն փոխանցում մեզ»: «Նշանվածները», ինչպես իրավամբ նկատել է Էկոն, «դուր է գալիս բոլորին՝ ուսյալին, թե անուսին, մեծին, թե փոքրին, կեղծ բարեպաշտին, թե անաստվածին»:

Խոսքը ոչ միայն ամենաճանաչված իտալական վեպի մասին է, այլեւ համաշխարհային գրականության անվիճելի գլուխգործոցի:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.