Thursday, 18 April 2024

B Book Review

Մարո Վամվունակի, «Լռեցված սիրո ուրվականը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մարո Վամվունակի, «Լռեցված սիրո ուրվականը», հոգեբանական վեպ, թարգմ.՝ Տաթեւիկ Ստեփանյանի, «Էդիթ Պրինտ», 248 էջ, 2022թ.:

Սպառողական հասարակության մեջ եսասիրությունն անհատին փակել է սեփական կեղեւում ու դժվարացրել արտաքին աշխարհի հետ ազնիվ շփումները: Որպեսզի մարդը հաղթահարի ներքին խնդիրները, նախ պետք է ետ գնա անցյալ, ճանաչի ինքն իրեն, իր հիմնէությունը ու փորձի փոխել ինքզինքը: Երջանկության բանալին Վամվունակին համարում է Աստծո եւ մարդկանց հանդեպ մաքուր սիրո վերագտնումը, ինքնանվիրումի ցանկությունն ու պատրաստակամությունը:

Մարո Վամվունակին Հունաստանի արդի գրական աշխարհի ամենաճանաչված ու սիրված դեմքերից է, որն ապրում եւ բեղուն ստեղծագործական գործունեություն է ծավալում Աթենքում: Վամվունակին նախապես հայտնի էր որպես արձակագիր: Սակայն վերջին շրջանում մասնագիտությամբ հոգեբան հեղինակը նախապատվությունը տվել է խոհափիլիսոփայական-հոգեբանական թեքումով ստեղծագործություններին՝ առանցքում պահելով մարդու եսակենտրոն բնույթից բխող բազում խնդիրներ, որոնք դժբախտության ու միայնակության զգացողություններ են բերում:

Գրքի գլուխներից մեկում գրողն առաջարկում է ճանապարհներ, որոնցով մարդը կարող է վերադառնալ իր բնական, նախաստեղծ վիճակի եւ գտնել սեփական «ես»-ը: Սյուժեի կառուցիկությունը, հյութեղ լեզուն եւ պատկերավոր արտահայտչամիջոցներն այս երկի անկապտելի բաղադրատարրերն են:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.