
Մերժված համակարգ՝ նորի բացակայության պայմաններում
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ մերժելու գործող համակարգը։ Կասկածից վեր է, որ այդ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գոնե սկզբնական շրջանում հետապնդում էր մեկ նպատակ՝ ամեն գնով հասնել նրան, որ նոր վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Ի սկզբանե հանրահավաքների, երթերի օրակարգում չկար որեւէ այլ նպատակ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը։ Դրա մասին էր վկայում անգամ հավաքների հիմնական «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը։ Միով բանիվ՝ կարող ենք արձանագրել, որ այդ օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող վերոհիշյալ…
















