Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Ազատ ամբիոն

Ազատ ամբիոն

Իսկ ձեր «աչքի գերանը» չե՞ք տեսնում...

Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից եւ ՀՀ-ում «Թավշյա հեղափոխության» հաղթանակից անմիջապես հետո նոր վարչակարգի դեմ հնի մշտական ​​պայքարը ժամանակ առ ժամանակ սրվում է: Գործի են դրվում պայքարի բոլոր թույլատրելի ու անթույլատրելի հնարքները` սոցիալական ցանցերի եւ ԶԼՄ-ների ամենալայն օգտագործմամբ: Ամեն ինչ արվում է, որպեսզի երկրում տեղի ունեցող դրական գործընթացներն ամբողջությամբ նսեմացվեն եւ լույս աշխարհ գան «ֆեյքային» լուրեր, «հետազոտություններ», մամլո ասուլիսներ ու հարցազրույցներ, որոնցում իշխանությունների ցանկացած գործողություն՝ անկախ դրանց համարժեքությունից, գնահատվեն որպես աղաղակող սխալներ,…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ո՞րն է տրամաբանությունը

Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացվող մաքսատուրքերի մասին շատ է գրվել: Ավելի քան 300 անուն ապրանքատեսակների համար պետք է մտցվեն նոր սակագներ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջին անհրաժեշտության ապրանքները, էլ չասած ոչ պարենայինը, սպառողների համար կարող են թանկանալ շուրջ 10 տոկոսով: Բայց մեզ այլ բան է հետաքրքրում: Բոլորն արդեն գիտեն, թե ինչպես է հաշվարկվելու այս հարկը ներկրվող մեքենաների մաքսազերծման համար՝ կախված մեքենայի նոր (թողարկման օրվանից մինչեւ երեք տարի) կամ գործածված լինելուց: Եվ, չգիտես ինչու, բոլոր վճարումները պետք է կատարվեն եվրոյով, այլ ոչ թե դոլարով, ինչպես…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայաստանը չպետք է դարձնենք հումքային կցորդ

Սեպտեմբերի 16-ին հրավիրված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում հատուկ ուշադրություն դարձվեց հանքարդյունաբերությանը, ոլորտի խնդիրներին ու դրանց հաղթահարման ուղիներին: Արծարծվեցին ոչ միայն Ամուլսարի, այլեւ ՀՀ-ում գործող այլ մետաղական հանքավայրերի խնդիրները: Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության հիմնասյուներից մեկն է: Բավական է ասել, որ երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացումը եւ սպառազինության գնումը ֆինանսավորվում են հիմնականում գունավոր եւ թանկարժեք մետաղների վաճառքից ստացված շահույթից:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Սորոսի հիմնադրամը եւ Հայաստանի «մեղքը»

Սեպտեմբերի 6-ին Eurasia Daily (EADaily)-ի ռուսաստանյան տեղեկատվական գործակալության անդրկովկասյան խմբագրությունը զետեղել էր մի հոդված՝ «Հայաստանում «փոթորկոտ աշնանից» առաջ Փաշինյանը պատրաստվում է ցանկացած դիպաշարի» վերնագրով: Վերլուծելով վերջին 20-25 օրերի ընթացքում Փաշինյանի կատարած գործողությունները, խմբագրությունը հանգում է եզրակացության, որ վարչապետն արել է մի շարք քայլել, որոնք, ինչպես ակնարկում է հրատարակությունը, խիստ հակառուսական են: Լրատվականին դուր չէր եկել, որ Փաշինյանը, նրա համոզմամբ, «ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ կապված արեւմտամետ երկու ոչ կառավարական կազմակերպությունների…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

«Սանիտէկ»-քաղաքապետարան դիմակայությունը. խնդիրը տեխնիկակա՞ն է, թե՞ քաղաքական

Սեպտեմբերի սկզբին Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ «Սանիտէկ» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ հրաժարվում է տեղափոխել աղբը: Պատճառը, քաղաքապետարանի խոսքով, միայն «Սանիտէկ»-ին է հայտնի: «Սանիտէկ»-քաղաքապետարան դիմակայությունը նոր չէ, այն սկիզբ է առնում 2018 թվականի ամռանից: Ընկերությունը դադարեցրել էր իր պարտականությունների կատարումը՝ դա բացատրելով տեխնիկայի հետ կապված խնդիրներով եւ այլ գործոններով:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ուղու ընտրության առջեւ. Չինաստանի փորձը եւ Հայաստանը

Ամբողջ աշխարհը դարձել է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ականատեսը` պատերազմ, որի ակունքները ծնունդ են առել դեռեւս անցյալ հարյուրամյակի 90-ականների սկզբին: Սակայն այն ժամանակ ոչ ոք` նույնիսկ ամենախորաթափանց փորձագետը, չէր կարող մտածել, որ, ընդհանուր առմամբ, հետամնաց երկիրը ժամանակի ընթացքում վերածվելու է հզոր պետության, որն իր պայմաններն է թելադրելու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ առեւտրական գործարքներում: Արդեն այն ժամանակ Չինաստանը սկսել էր վարել հանրահայտ «Բաց դռների» քաղաքականություն: Սակայն այս ճանապարհով գնացել էին այլ երկրներ եւս, ոչ թե միայն Չինաստանը: Օրինակ` մեր…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ուտոպիան միանգամայն իրականանալի է

Վերջերս հայկական յոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելեցին չինական BYD գործարան, որը գտնվում է Սիան քաղաքի մերձակայքում: Այցը տեղի է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ: Ըստ հայկական մամուլի, BYD-ը համաշխարհային ճանաչում ունեցող չինական միակ ավտոարտադրողն է: Ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 300 քաղաքում: Ըստ ընկերության ներկայացուցիչների, BYD-ը զարգանում է արագ թափով: 24 տարի առաջ այն ուներ ընդամենը 30 աշխատող: Այժմ տարեկան արտադրում է ավելի քան կես միլիոն ավտոմեքենա: Ավելին՝ ընկերությունը հայտարարել է, որ հավակնում է դառնալ էլեկտրական փոխադրամիջոցների…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Գաղափարախոսության բացակայությունը նույնպես գաղափարախոսություն է

Յուրաքանչյուր հասարակության զարգացման կարեւորագուն գրավականներից մեկը սեփական պետության կայացման տեսլականի եւ համագոյակցության կանոնների շուրջ ծավալվող ակտիվ քննարկումների արդյունքում բազմակարծության եռարանից փոխզիջումային համընդունելի տարբերակներ դուրս բերելու եւ ընտրություն կատարելու ընդունակությունն է: Սակայն պետության ապագայի շուրջ ծավալվող կառուցողական բանավեճ, որի ընթացքում կարող են բյուրեղանալ այն հիմնարար գաղափարներն ու արժեքները, որոնք կհանդիսանան պետականաշինության հիմնական ուղենիշները եւ անկյունաքարերը, Հայաստանում թերեւս չի նշմարվում, ուստի մնացածի մասին դեռ վաղ է խոսելը:

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Հյուսիս-հարավ միջանցքը եւ Հայաստանը

Անկախ Հայաստանի ձեւավորումից ի վեր մենք գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ: Միայն Վրաստանն ու Իրանն են մեզ հնարավորություն տալիս շփվելու արտաքին աշխարհի հետ: Ադրբեջանն ու Թուրքիան հետեւողականորեն եւ նպատակամետ կերպով անում են ամեն ինչ` մեզ հնարավորինս մեկուսացնելու համար: Բնական է, որ մեր կառավարությունն անընդհատ ուղիներ է փնտրում երկու հարեւան պետությունների կողմից շրջափակումը հաղթահարելու եւ դրա հետեւանքները մեղմելու համար: Այս հարցում առաջնային դիրք են գրավում մի կողմից Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող տրանսպորտային երակները, մյուս կողմից՝ երկրի էներգետիկ անվտանգությունն ու…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Երբ քաղաքականությունը տափակ խեղկատակություն է

Հայաստանում անկախացումից ի վեր ստեղծված վարչակարգերը նենգափոխել են պետության ողջ իմաստը՝ այն ամբողջությամբ հարմարացնելով սեփական նեղ խմբային շահերին ու կարիքներին: Նրանց հիմնական նպատակը յուրացրած իշխանության շարունակական ամրապնդումը եւ կուտակած ապօրինի կապիտալի անձեռնմխելիության ապահովումն էր: Այդ նպատակների իրագործման համար նախկին վարչակարգերը քաղաքական գործընթացներն օգտագործում էին ըստ անհրաժեշտության՝ զուտ որպես գործիքակազմ: Դրա հետեւանքով ականատեսն ենք եղել պետության կայացման եւ զարգացման առանցքային ինստիտուտների համատարած կաթվածահարությանը եւ դրանց հիմնարար արժեզրկմանը:

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Սնամեջ բանակցություններ

Միացյալ Նահանգներում հունիսի 20-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ իրադրությունը հակամարտության գոտում դարձյալ լարվել էր: Դիպուկահարները շարունակում էին սպանել մեր զինվորներին եւ, մինչեւ բանակցությունների մեկնարկը, Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում Նախիջեւանում, ապաեւ Արցախի հարթավայրային մասում` նպատակ ունենալով հայկական կողմի հետ բանակցություններում խոսել ուժի դիրքերից: Ծանոթ մարտավարություն է, որը շարունակվում է ավելի քան մեկ տասնամյակ: Ոչ մի նոր բան չի հորինվել:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Բարոյական հաղթանա՞կ, թե՞ տրամաբանական պարտություն

Անցյալ կիրակի օրը Հայաստանի մի շարք մարզերում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք հերթական անգամ ստիպեցին քաղաքացիներին բազում հարցեր բարձրացնել հետհեղափոխական Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների տրամաբանության շուրջ:

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Երբ քաղաքականությունը բովանդակազուրկ է

Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները փոքր-ինչ քաոտիկ են թվում, քանի որ քաղաքական դաշտում փորձում են կենդանության նշաններ ցույց տալ եւ դաշտը մտացածին թեմաներով խուճապահար լցնել մի շարք գործիչներ, որոնք նոր ստեղծված իրավիճակում ընդհանրապես անելիք չունեն: Սակայն նրանց «վերակենդանացման» արհեստական փորձերը հետեւանք են այն բանի, որ հետհեղափոխական քաղաքական դաշտը մինչ այժմ չկարողացավ ուրվագծել պետության զարգացման հստակ հարացույց եւ ներկայացնել ուղենիշներ, որոնցով երկրի իշխանություններն առաջնորդվելու են պետաիրավական նոր համակարգ ստեղծելու գործում:

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Միակը

Դեռ չծնված՝ հայտնվեցի հրաշագեղ ալ կարմիր վարդերի մեջ՝ ողողված արևի պայծառ ճաճանչափայլով: Որ կողմը նայես՝ կարմիր է, բայց ես վախենում էի. վարդերի վառ դաշտն անծայրածիր էր: Վախը հետզհետե վերածվեց հետաքրքրասիրության, և ես որոշեցի մի վարդ պոկել, բայց նա միանգամից ծակեց մատս, ու ես այն մի կողմ նետեցի: Վազեցի հեռուներին ընդառաջ՝ դեպի ալ կարմիր ծովը: Վարդերը ծակում էին ոտքերս, բայց ես անտեսում էի ցավը և շարունակում ճանապարհս: Զգում էի բնության այդ հրաշալիքի անզուգական բույրը: Թեթև քամին փչում էր դեմքիս, իսկ արևի ճառագայթները մատնացույց էին անում սկիզբ առնող մի նոր ճանապարհ: Երբեմն կանգ էի առնում՝…

· Ալեքսանդր Սարո

Ազատ ամբիոն

Եվ-ե՞ւ, թե՞ կամ-կամ

Այո, խոսքը վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորին։ Եվ, ընդ որում,սա այն հարցադրումն է, որն, ինչպես արդեն ասվեց, հարյուրամյակների ընթացքում եղել է մեր առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից մեկը եւ մշտապես գտնվել է մեր պետական այրերի, թագավորների, ու, ընդհանրապես, մեր ժողովրդի ապագայով մտահոգ յուրաքանչյուրի ուշադրության տիրույթում: Բոլորս գիտենք, որ հայոց հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, գտնվել է գրեթե բոլոր ժամանակների երկու, երեք, երբեմն նաեւ մի քանի քաղաքակրթական, ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային աշխարհների բախման ու խաչման կիզակետում։ Հետեւաբար` իր բնօրրանում ապրող հայ…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

Ռեստիտուցիա. պարտքերը վերադարձնելու ժամանակը

Անցնող շաբաթ «Մարտի 1»-ի գործով դատավարության մեկնարկի եւ նույն թեմայով հայաստանյան իշխանությունների հասցեին Արցախի որոշ քաղաքական գործիչների հնչեցրած հայտարարությունների խորապատկերին ստվերում մնաց միջազգային քաղաքականության կարեւոր մի փաստ, որին մեզանում շատ քչերն ուշադրություն դարձրին: Մայիսի 12-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին պահին չեղարկեց Իսրայելի կառավարության պատվիրակության այցը Վարշավա: Հիմնական պատճառն այն էր, որ պատվիրակությունը նպատակադրված էր լեհ քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց հետ քննարկել Երկրորդ աշխարհամարտում լեհական հրեաների կորցրած գույքի…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Նոր Սահմանադրության հրամայականը

Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները եւ, առաջին հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած՝ 7-րդ գումարման ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրում ներառել էին կետեր, որոնք վերաբերում էին գործող Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը (այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին ներկայիս իշխանության ներկայացուցիչները բազմիցս խոսել են նաեւ «ընդդիմադիր» եղած ժամանակ), սակայն իշխանությունը ստանձնելուց հետո որեւէ քայլ չի կատարվել Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխության ուղղությամբ։ Անգամ սուպերվարչապետական կառավարման համակարգը, որն անձամբ…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

«Փրկիչների» սպասելիս

Բոլոր քաղաքակիրթ երկրներում օրինականությունը հաստատվել է հասարակության կողմից մղվող երկար ու գիտակից պայքարի արդյունքում։ Այդ երկրներում հանրային համերաշխությունը ձեւավորվել է օրենքի գերակայության հաստատմամբ, ինչն իր հերթին հնարավորություն է տվել հասնելու ընդհանուր զարգացման եւ առաջընթացի։ Մարդիկ փուլ առ փուլ գիտակցել ու կարեւորել են իրենց իրավունքների ճանաչումը եւ դրանց լիակատար պաշտպանությունը՝ համոզված լինելով, որ միայն այդպես կարելի է սահմանափակել իշխանության արտոնությունները եւ ընդլայնել քաղաքացիների պարտականությունները։

· Մարինա Մուրադյան