
Ինչո՞վ է մտահոգ Ադրբեջանը եւ ինչո՞ւմ է փոխըմբռնման հասել Հայաստանի հետ
Անցած ողջ շաբաթվա ընթացքում հայ հասարակությունն իր ուշադրությունը կտրուկ սեւեռել էր ղարաբաղյան խնդրի վրա: Այնպես էր ստացվել, որ համընկել էր երկու իրադարձություն: Փոխվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, եւ ինտրիգահարույց հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Դեկտեմբերի 18-ին Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման... Մենք կքննարկենք հակամարտության հանգուցալուծման ուղիները։ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից…
















