Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Սարիկ Սեւադա, «Հայրենադարձի աչքերով»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սարիկ Սեւադա, «Հայրենադարձի աչքերով», հարցազրույցների եւ հոդվածների ժողովածու, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020թ.:

Երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սեւադայի առաջին ժողովածուն է, որտեղ ընդգրկված են 30 հայրենադարձների կյանքի հաջողված պատմությունները` լի նրա հերոսների դժվարություններով, մտահոգություններով եւ հաջողություններով:

Գիրքն իր տեսակի մեջ առաջինն է, իսկ հայրենադարձության թեմայի առումով` եզակի: Հայրենադարձները, որոնք Մայր հայրենիքում գտել են իրենց պատվավոր տեղը, շուրջ 18 երկրներից են` Արգենտինայից, Ավստրալիայից, Քուվեյթից, Կանադայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Լիբանանից եւ այլ երկրներից:

Հայրենադարձված հայրենակիցների թվում են` Արտո Թունջբոյաջյանը, Շանթ Քիրմիզյանը, Գեւորգ-Նուռ Շադոյանը, Վարդան Մարաշլյանը, Դեր-Հովան եւ էլի շատերը, որոնք նաեւ գրքի հերոսներից են: Ժողովածուն նախադեպը չունեցող ձեռնարկ է, որը միտված է ցույց տալու, թե ինչպես են մեր հայրենակիցները կարողացել ինտեգրվել եւ հաջողությունների ու երազանքների իրականացման հասել Հայաստանում:

Գրքի իրական հերոսները գործարարներ են, հասարակական եւ մշակութային գործիչներ, ովքեր անձնվեր աշխատանքով կայացել են որպես իրենց ոլորտների սիրված ու ճանաչված անուններ: Անկասկած, գիրքը կխթանի նոր սերնդի հայրենադարձությանը, Հայրենիքը համատեղ ծաղկեցնելու մղումները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: