Երկուշաբթի, Մարտի 25, 2019

Գրքի մեկնություն

«Խաղաղության տեսլական.Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն»

«Խաղաղության տեսլական.Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն», «International Alert»,  2018թ.

Հետազոտությունն իրականացրել է արցախյան թեմայի վերաբերյալ խորացված ուսումնասիրությունների շուրջ 25 տարվա փորձ ունեցող International Alert միջազգային կազմակերպությունը: Սույն աշխատանքը հաջողված փորձ է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հանություններում՝ շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների միջոցով, հստակեցնելու խաղաղության մասին եղած կարծիքները, հանգամանալից վերլուծության ենթարկելու արդյունքները:

«Խաղաղության տեսլական. Ղարաբաղյան հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» հետազոտության արդյունքները հաստատում են, որ գոյություն ունեն հակամարտությանն առնչված զանազան ու լայն տարածում ստացած հիպոթեզներ։ Սակայն նույն արդյունքները նաեւ նպաստում են երեք հանրապետություններում, ինչպես նաեւ դրսի փորձագետների շրջանում հակամարտության նկատմամբ վերաբերմունք ձեւավորող մի ամբողջ շարք կարծրատիպերի հերքմանը։

Հետազոտությունն իրականացվել է «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK)» նախաձեռնության շրջանակներում։

International Alert կազմակերպությունը հուսով է, որ սույն հետազոտության մեջ ձեւակերպված եզրահանգումներն ու առաջարկություններն օգտակար կլինեն հակամարտության բոլոր կողմերի, ինչպես նաեւ այն արտաքին ակտորների համար, որոնք ներգրավված են խաղաղ լուծման որոնման գործընթացին։

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am