26.11.2024

Свободная Платформа

ՀԱՅԱՔՎԵ-ն փրկության հույս է ներշնչում

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Լավ լուր։ Օրեր առաջ մեկնարկեց ՀԱՅԱՔՎԵ օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը։ Այն ինձ հույս է ներշնչում, որ այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել երկրի կործանումը։

ՀԱՅԱՔՎԵ-ի ստորագրահավաքին իրավունք կունենան մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 18 եւ ավելի բարձր տարիքի անձինք` ներառյալ արցախցիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։

Թշնամին մամուլում արդեն վայնասուն է բարձրացրել, նա  վտանգ է տեսնում այդ նախաձեռնությունից, որը կարող է խանգարել իր նպատակների իրականացումը, այն է` Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։

Հունիսի 12-ին ՀԱՅԱՔՎԵ-ի նախաձեռնող խումբը դիմում է ներկայացրել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ 10 օրվա ընթացքում ստացել ԿԸՀ-ի դրական պատասխանը, որից հետո մեկնարկել է ստորագրահավաքը։ Ինչպես սպասվում էր, այն որոշ համայնքներում խոչընդոտվում է իշխանության ներկայացուցիչների կողմից:

ՀԱՅԱՔՎԵ նախաձեռնությունը լայն հնարավորություն է իրավական ճանապարհով ՀՀ  քաղաքացիների հստակ դիրքորոշումն արտահայտել, տվյալ դեպքում՝ Արցախի մասին, որ չի ճանաչում Ադրբեջանի կազմում։

ՀԱՅԱՔՎԵ-ն Արցախի ինքնորոշումը մերժող, Արցախն այլ պետության կազմում ճանաչող (հայտարարությամբ կամ արարքով) եւ Հայոց ցեղասպանության վտանգավորությունը նսեմացնող ցանկացած պաշտոնատար անձի համար նախատեսում է քրեական պատիժ` 10-15 տարի ազատազրկմամբ:

«Ըստ մեր ընդունած որոշման՝ հունիսի 21-ից մեկնարկը հայտարարված է, այն գործելու է մինչեւ օգոստոսի 19-ը ներառյալ։ Պետական կառույցներում հնարավոր կլինի մինչեւ 18:00-ն քվեարկել, այսինքն՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտ, իսկ էլեկտրոնային համակարգը կգործի մինչեւ 24:00-ն»,- ընթացակարգը լրագրողների համար պարզաբանել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիների 50.000 ստորագրություն, որի հիմքով նախագիծն օրենքի ուժով պարտադիր մտնելու է ՀՀ Ազգային ժողովի նիստերի օրակարգ` քննարկման։

Հաջորդ փուլում 300.000 ստորագրություն հավաքելու դեպքում հարցը դրվելու է Հանրաքվեի։

Նախաձեռնությանը միացել են անհատներ, կազմակերպություններ, հասարակական, քաղաքական գործիչներ, ՀՀ քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց հայրենիքին։

Նախաձեռնությունը բաց է բոլորի համար, ովքեր, մասնակցելով ստորագրահավաքին, թույլ չեն տա տեղի ունենա Հայաստանի եւ Արցախի վերջնական կապիտուլյացիան:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.