Tuesday, 26 November 2024

B Book Review

Դեյլ Քարնեգի «Ինչպես դադարել անհանգստանալ եւ սկսել ապրել»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դեյլ Քարնեգի, «Ինչպես դադարել անհանգստանալ եւ սկսել ապրել», հոգեբանական բեսթսելլեր, անգլերենից թարգմ.՝ Աննա Աբրահամյանի, 344 էջ, «Կռունկ», 2022թ.:

Քարնեգին ամերիկացի գրող է եւ դասախոս: Մշակել է ինքնաբարելավման, առեւտուր անելու շնորհքի ձեւավորման, կորպորատիվ ուսուցման, հանրային ճարտասանության եւ միջանձնային հարաբերությունների հմտություններին վերաբերող դասընթացներ։ Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում՝ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ եւ ազդել մարդկանց վրա» (1936), «Անհայտ Լինկոլնը» (1932) եւ այլն։ Իր գրքերի ամենահայտնի մտքերից մեկն այն է,  որ կարելի է փոխել մարդկանց վարքագիծը՝ փոխելով վարքագիծն իրենց հանդեպ:

Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որն ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ եւ մատչելի կերպով սովորեցնի ամենակարեւորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով:

«Թեթեւ ապրիր». այս արտահայտությունը հաճախ ենք լսում բոլորս: Բայց ինչպե՞ս… այս գրքում կգտնեք պարզ խորհուրդներ, թե ինչպես չանհանգստանալ ամեն մանրունքի համար, եւ վայելել կյանքը: Այն շատ կարճ է՝ բացասական հույզերի վրա ծախսելու համար: «Աշխատանքով ծանրաբեռնվածությունը երբեւէ ստեղծված լավագույն դեղամիջոցն է ոգու հուսահատության դեմ. Քարնեգի»: Նա առաջարկում է անհանգստությունից զերծ մնալու մի շարք եղանակներ եւ սովորեցնում ապրել հանգիստ ու լիարժեք կյանքով՝ անկախ առօրյայում հանդիպող դժվարություններից։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.