Tuesday, 26 November 2024

B Book Review

Ադել Քամել «Կահիրեի հանճարեղ խարդախը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ադել Քամել, «Կահիրեի հանճարեղ խարդախը» վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Քալաշյանի, 288 էջ, «Անտարես», 2022թ.:

Ադել Քամելի «Կահիրեի հանճարեղ խարդախը» ժամանակ եւ սահմաններ չի ճանաչում: Քամելը գրում է 1930-ականների Կահիրեի մասին, որտեղ երիտասարդ հերոսները՝ Խալեդն ու Մալիմը փորձում են իրենց ճանապարհը հարթել աշխարհի քաոսում: Դաժան եւ հարուստ Ահմեդ փաշա Խորշեդի որդի Խալեդը՝ արտասահմանում ուսումն ավարտելով, հոր երազած տղամարդը չի դառնում:

Մալիմը՝ փողոցներում օծանելիք վաճառող խենթի որդին, ուզում է նոր էջ բացել կյանքում եւ արժանապատիվ աշխատանքով ապրուստ վաստակել: Թվում է՝ Խալեդի եւ Մալիմի ճանապարհները երբեք չեն խաչվի, բայց Քամելի Եգիպտոսում մարդը չի կերտում իր ճակատագիրը, եւ պատահականությունների անտես շղթան Խալեդի եւ Մալիմի կյանքը անդառնալիորեն փոխում է:

Քամելը հեգնանքով է խոսում իր կերպարների կայացրած որոշումների մասին, բարձրացնում է կարգավիճակի, կրթության, հայրերի եւ որդիների հակամարտության, հասարակության պարտադրանքների ու նախապաշարմունքների հրատապ հարցեր: Երգիծանքով համեմված ստեղծագործությունը լի է ողբերգականությամբ, վառ կերպարներով եւ նուրբ հումորով:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.