Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Ազատ ամբիոն

Ազատ ամբիոն

Քոչարյանի «պրագմատիզմը»

«Մենք չպետք է վախենանք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելուց, տարածաշրջանում գործոն դառնալու հնարավոր լուծումներից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետությունն է։ Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ եւ շատ կոնկրետ հաշվարկով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այս գործընթացի նախաձեռնողը»,- hraparak.am-ի փոխանցմամբ՝ վերջին մամլո ասուլիսում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Հաղթողին նույնպես դատում են

Երբ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը պատերազմում էր միանգամից մի քանի բանակների դեմ՝ ադրբեջանական, թուրքական, ռուսական զենքի եւ ՌԴ արտաքին հակահետախուզության, պակիստանցի ու սիրիացի ահաբեկիչների, երբ Հայաստանը աղաղակում էր, որ երկիրը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, աշխարհը լուռ էր: Եվրոպայից երեք երկրի ձայնն էր լսվում՝ Ֆրանսիայի, նաեւ՝ Հունաստանի եւ Կիպրոսի:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Իսկ տարածաշրջանի մյուս Պուտի՞նը…

Միջուկային զենքը նախապատրաստական գործարկման բերելու եւ այն օգտագործելու՝ Պուտինի հաստատակամությանը դժվար է կասկածել: Եթե մի քանի օր Զելենսկին էր աշխարհում մենակ մնացել, այժմ Պուտինն է միայնակ մնացել: Պուտինն այժմ նաեւ հուսահատ է, իսկ հուսահատված մարդիկ շատ բանի են ընդունակ:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Հայրենիքի, պետության պատիվը պարտավոր ենք փրկել միասնաբար

1990-ականների պատերազմի ժամանակ, երբ դպրոցական էի, հաճախ էի մասնակից լինում դաշնակցական գործիչների քննարկումների։ Հայրս երկար տարիներ ՀՅԴ անդամ էր ու նրանից տեղեկանում էի ինչպես պատերազմի մանրամասների, այնպես էլ Արցախի հայկականության, մերոնց պայքարի ու նվիրվածության մասին։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Զրո տրամաբանություն, զրո գիտելիք, զրո մարդ

Աշխարհի հզոր պետություններն ինչո՞ւ են ճանաչել ու դատապարտել օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը, որն արժեցել է մեկուկես միլիոն անմեղ մարդկանց սպանություն ու հայ ժողովրդի բնիկ հայրենիքի հայաթափում, ինչի պատճառով տասնյակ հազարավոր փրկվածներ ցրվել են մոլորակով մեկ:

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Պետք չէ Զոհրապից ավելի խելացի ձեւանալ

Թուրքի հետ բարեկամանալու խաբկանքը, ցավոք, դարձել է օրակարգային թիվ մեկ խնդիր։ Չեմ էլ անդրադառնում այն ցավոտ զգացմունքային ասպեկտին, որ դա հրամցվում է իբրեւ հրատապ հարց՝ տառացիորեն 44-օրյա պատերազմի բարբարոսություններից անմիջապես հետո։ Բարեկամության քարոզիչներն, առաջին հերթին, իրենք են մոլորյալներ, թող որեւէ մեկին չթվա, թե այդ բարեկամությունն իր ու իր սերունդների համար ապահովելու է կայուն եւ երկարատեւ բարեկեցիկ կյանք։

· Գեւորգ Դանիելյան

Ազատ ամբիոն

Մենք ու մեր յուղը

Բաքվից հոխորտանքներ են լսվում, թե Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն արդեն կարգավորվել է: Միջազգային հանրություն կոչվածն էլ լսում է ու մեղսավոր գլուխը տմբտմբացնում, երբեմն ճիչեր արձակում, թե ո՜չ, այդպես չէ: Արցախահայությունն իր իրավունքների պաշտպանության, Նախիջեւանի բախտին չարժանանալու համար պայքարի դուրս եկավ մեկ առաջարկ-պահանջով՝ վերամիավորվել Մայր Հայաստանին: Չհաջողվեց, չիրականացավ, Արցախը միջազգային բոլոր օրենքներով անցկացրեց հանրաքվե եւ հռչակեց իր անկախությունը:

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Ռուբինյանը թուրքական ազդեցության գործակա՞լ է

Հունվարի 17-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ով նաեւ հայ-թուրքական հանձնախմբում համակարգում է հայկական կողմի աշխատանքը, սպառնաց, թե այլեւս համբերատար չի լինի նրանց նկատմամբ, ովքեր իրեն կանվանեն թուրքական ազդեցության գործակալ։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Դուրսը, ներսը եւ Արցախը…

Ոչ մի կասկած չկա, որ Արցախի զոհաբերերության մեղքի մեջ թաթախված են մեծ տերությունները։ Օրենքի տառին համապատասխան անկախություն ստացած եւ երեսուն տարի ազատության մեջ ապրած ժողովրդին պահանջեցին հանձնել դահիճի ողորմածությանը։ Բորենին ստացավ իր զոհին, եւ աշխարհը կարճատեւ խաղաղվեց։ Բայց մեղքի էլ ավելի մեծ կրողներին պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ՝ ներսում։ Երբ սթափ հայացքով նայում ես երեսնամյա ժամանակի խորքերը, պարզ երեւում է , որ Ղարաբաղի ողբերգության ստրատեգները երկուսն են՝ լեւոնը եւ նիկոլը։ Պատերազմում հաղթելուց հետո լեւոնը, եթե պահանջեր Արցախի անկախությունը, ալիեւը պատրաստ էր տալու։ Քիչ է՝…

· Պատրիկ Արտեմի

Ազատ ամբիոն

Եթե Դոստոեւսկի եմ կարդացել՝ խելացի՞ եմ…

Փոքր տարիքից կրթական համակարգը եթե մեր մեջ չի սպանում գիրք կարդալու ցանկությունը, ապա պարտադիր փորձում է այն խեղել։ Ցավոք, հաճախ ստացվում է։ Եվ գրքերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքին ամենաշատը նպաստող հանգամանքներից մեկը պարտադիր ընթերցանության ցանկերն են, որոնք հետապնդում են մեզ ամբողջ կյանքում ու ստիպում կարդալ ոչ թե լսելով մեր ներքին ձայնին ու հետեւելով ցանկություններին, այլ առաջնորդվել «ամոթ է, էս տարիքում այս կամ այն գիրքը չեմ կարդացել, բա ինչ կմտածեն» կարգախոսով։

· Սյունե Սեւադա

Ազատ ամբիոն

Օ՜, Փարիզ, Փարիզ…

Հայերս սիրում ենք Ֆրանսիան, սիրում ենք Փարիզը, ֆրանսիացի լուսավորիչներին, այդ ժողովրդի ստեղծած մշակույթն ու աշխարհակենտրոն մոդան: Ֆրանսիայի մեջ սիրում ենք առանձնապես հռչակավոր հայերին՝ արցախցի Հովակիմ Մուրադյան-Մյուրատից մինչեւ Շահնուր-Ազնավուր ու Աշոտ-Վեռնոյ: Մենք երախտապարտ ենք Ֆրանսիային, որ Հայոց ցեղասպանության օրերին մեզ համարեց Արեւելքում իր արյունաքամվող քույրը ու դրանից հետո հազարավոր վերապրածների տեղ տվեց իր երկնքի տակ:

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Բոլորս հայ հավաքականության մասնիկ ենք

Դեկտեմբերյան երկրաշարժի իններորդ օրը Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն բերող ամերիկյան մի ինքնաթիռ՝ ուղեկից ունենալով բժիշկների ու ազգային գործիչների տարբեր խմբերի: Ամերիկահայ բժիշկների հետ էր հայագետ Ռիչարդ Հովհաննիսյանի տիկինը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախնիների երկիր էր ուղեւորվում Ամերիկայի Հայկական համագումարի հանձնարարությամբ:

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Ձեզ եմ դիմում, պարոնայք գեներալներ

Այն մարդիկ, ովքեր գիտեն ամենակարեւորը, սակայն հայտարարում են, թե իրենց լռությունը պայմանավորված է պետական գաղտնիքներ չբացահայտելու պարտավորությամբ, չեն ուզում հաշվի առնել մի հասարակ ճշմարտություն՝ այսօր Հայաստանը չունի որեւէ պետական գաղտնիք: Սովորաբար պետության թիվ մեկ գաղտնիքը վերաբերում է երկրի անվտանգությանը՝ հատկապես նրա զինված ուժերի պարունակությանն ու դասավորվածությանը, ռազմական ծրագրերին, այն բոլոր նրբություններին, որոնք ապահովում են երկրի գոյատեւությունը:

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Սողացող պատերազմ

Սա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում եւ աստիճանաբար առաջ գալիս։ 2021-ի մայիսին թշնամուն հաջողվեց 2 կմ առաջ գալ Սյունիքի Իշխանասարի Սեւ լճի հատվածում։ Հայկական բանակը նահանջի հրաման ստացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կռվելու այդ տարածքի համար։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Զգուշացեք. «3+3»-ը թուրքական ծուղակ է

Թուրքական 3+3 նախաձեռնությանը դրական արձագանքող հայ պաշտոնյաներին հիշեցնում եմ 13 տարի առաջ՝ 2008-ին տեղի ունեցած նմանատիպ դեպքի մասին, որի հետեւանքով Վրաստանը փաստացի դարձավ թուրքական վասալություն՝ ամբողջությամբ ընկնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի լծի տակ։

· Նաիրի Հոխիկյան