Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Ազատ ամբիոն

Ազատ ամբիոն

Այս խելացնոր երթեւեկությունը…

Հայաստանի եւ մայրաքաղաք Երեւանի ավտոճանապարհային իրավիճակն օրըստօրե ավելի ու ավելի ահասարսուռ է դառնում. ամեն օր աշխատանքի գնացող-վերադարձող յուրաքանչյուր երրորդ քաղաքացի օրն առնվազն մեկ անգամ ականատես է լինում ավտովթարի: Վայրագ ավտովարումը, մոտոցիկլավարների խելացնոր ընթացքը, չնախատեսված վայրով փողոցը հատող հետիոտները դարձել են ամենատարբեր կարգի, այդ թվում եւ՝ մահվան ելքով ավտովթարների պատճառ: Այս ամենին եթե ավելացնենք ավտոմեքենաներից դղրդացող գերբարձր երաժշտությունը անգամ գիշերային ժամերին, ապա կարող է թվալ, թե երթեւեկում են ոչ թե 3000-ամյա քաղաքակրթություն ունեցող ազգի ներկայացուցիչներ, այլ…

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Ինչո՞ւ են շտապում Թուրքիան եւ Ադրբեջանը

Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը առաջին հայացքից ձգտում է կայունություն ապահովել, որպեսզի հակամարտող երկրների հետ հնարավոր լինի համագործակցել։ Լավ է դա, իհարկե, բայց եկեք հասկանանք՝ հարեւան երկրներն արդյո՞ք ուզում են համագործակցել։ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս վերստին հայտարարեց, թե 2020-ի պատերազմում Ադրբեջանը հաջողության հասավ Թուրքիայի օգնությամբ, իսկ այդ երկրի ԱԳ նախարար Չավուշօղլուն օգոստոսի 8-ի ելույթում հստակ ասաց. Ադրբեջանն ու Թուրքիան, առանձին-առանձին հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելով Հայաստանի հետ, միմյանց հետ մշտական կապի մեջ են եւ կարեւոր հարցերում…

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Փչացածները

Հովհաննես Թումանյանը մեծ մտածող էր, մեծ հայ, տիեզերքի կատարյալ կերտվածք։ Բայց անգամ նա չէր կարող պատկերացնել, որ կգա մի օր` աշխարհում կհաստատվի Հայաստանի Երրորդ Հանրապետություն, որն իր դռները կբացի ամեն կարգի ճուռակների առջեւ, սրանք էլ իրենց չարագուշակ կռինչներով հայոց երկինքը կապականեն։

· Հրաչուհի Փալանդուզյան

Ազատ ամբիոն

Բոլորը խոսում են Բերձոր քաղաքն Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչո՞ւ է դա կարեւոր

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող եւ ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: «Դրա հետեւանքով,- ասել է նա,- մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, հայկական որոշ այլ գյուղեր»:

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Խաղաղապահներին մերժելով՝ մենք չենք դառնա ուժեղ ու երջանիկ

Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության հենքին Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն հատվածը, ըստ թուրքական տեսակետի, Արցախն է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը վերջին 2-3 ամիսների ընթացքում ավելի հաճախ է խնդիրներ ստեղծում առաջնագծում, սադրանքներ կիրառում ինչպես ՀՀ եւ Արցախի զինված ուժերի, այնպես էլ ռուս խաղաղապահների նկատմամբ։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Բերձորի հանձնումն աղետաբեր է լինելու

Մինչեւ սեպտեմբեր Բերձորն այլեւս մեզ չի պատկանելու։ Սա է իրականությունը, որի շուրջ արդեն հերթական բանավոր պայմանավորվածությունը ձեռք են բերել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, Արցախն էլ ստիպված է լինելու հաշվի նստել այդ պայմանավորվածությունների հետ։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Կապառուսականացվի՞ Հայաստանը

Հայաստանի հանրության շրջանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: Նմանօրինակ դիմակայության համար առիթներ միշտ էլ կարող են գտնվել այն հանրության մոտ, որը զուրկ է քաղաքական կողմնորոշիչներից եւ որի հանրային ընկալումները խիստ պարզունակ են:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Քաղաքային տրանսպորտ. իջնող կա՞

Յուրաքանչյուր երկրորդ հայ աշխարհը փրկելու առնվազն տասը ծրագիր ունի, մարդկությանը դաս տալու առիթ էլ միշտ կգտնի: Էլ չեմ խոսում՝ «մենք որ թատրոն ունեինք, մյուս ազգերը ծառերի վրա էին» հայտնի անհամության մասին: Բայց ամեն երկրորդ հայի քաղաքակրթելը, դաստիարակելը, հորդորելը, որ իր գործը պատշաճ կատարի՝ անչափ բարդ է:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Քաղաքական կյանքի հիմքը ազատ միտքն է

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների Exit poll արդյունքներով Էմանուել Մակրոնը եւ Մարին Լը Պենն անցան 2-րդ փուլ: Երկրորդ փուլ չանցած կուսակցությունների ղեկավարներից մի քանիսն արդեն իսկ հայտարարում են 2-րդ փուլում Մակրոնին սատարելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ թեպետ չեն ընդունում Մակրոնի քաղաքական ուղեգիծը, սակայն պաշտպանում են երկիրը ուլտրաաջերից:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Մակրոնի վերընտրությունը թե՛ անխուսափելի, թե՛ անհրաժեշտ

Ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահի ընտրությունների 1-ին փուլն է: Դրանք ընթանում են Եվրոպայի համար բարդ ժամանակներում, երբ ընտրություն կատարելը նույնպես բարդ է, քանի որ Ֆրանսիան ոչ միայն, իր, այլեւ Եվրոպայի համար պետք է ընտրություն կատարի:

· Նարինե Մկրտչյան

Ազատ ամբիոն

Երկրորդ «Կոլցո» գործողությունը՝ Երեւանո՞ւմ

Այդ օրը (կարծեմ՝ մարտի 21-ն էր) «Երեւան մոլ»-ի Քարֆուր սուպերմարկետը բարձրախոսով, հայերենին զուգահեռ ռուսերենով, տեղեկատվություն էր տարածում: Պատճառը, իհարկե, պարզ է. Երեւանում մեծ թվով Ռուսաստանից արագորեն հեռացած ռուսներ կան, որոնք օգտվում են Քարֆուրից: Թեպետ առեւտրի նույն հիմնարկությունից օգտվում են նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ եւ այլ օտարերկրացիներ, սակայն Քարֆուրը, բնականաբար, նրանց համար ֆրանսերենով կամ անգլերենով բարձրախոսով հայտարարություններ չի անում:

· Նարինե Մկրտչյան