Ընթացիկ համար#44/2026
ACNIS reView

Վերլուծական

Վերլուծական

Պե՞տք է Ադրբեջանին խաղաղության պայմանագիր

Կայսրությունների հետ գործ ունենալը միշտ վտանգավոր է։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն դրանք աննախադեպ փոփոխություններ են բերում կախյալ ժողովուրդների կյանքում՝ թույլ տալով նրանց դուրս գալ անհույս հետամնացությունից։ Սակայն, որպես կանոն, այս պայմանները պարբերաբար վերածվում են մեծ ողբերգությունների այդ ժողովուրդների համար։ Երբ Ռուսաստանը 2020-23 թվականներին ցույց տվեց իր դաժան կայսերական «ժպիտը» դաշնակից Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս թողնելով Ադրբեջանի ու նրա դաշնակիցների ողորմածությանը, շատերը հասկացան կայսերական վարքագծի տրամաբանությունը։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Խաղաղության էությունը սխալ տեղում է փնտրվում

Հայաստանի Անկախության տարեդարձի նախօրեին իշխող ՔՊ կուսակցությունը իր համագումարում հայտարարեց իր ընտրած քաղաքական ուղղության մասին՝ ստեղծել Չորրորդ հանրապետություն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված տարածքում (այսինքն՝ 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրով եւ Կարսի պայմանագրերով սահմանված Հայաստանի վարչական տարածքում): Ինչպես նշվեց, Չորրորդ հանրապետության ձեւավորումը սկսվում է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունմամբ, ինչը նշանակում է, 1990 թվականին հռչակված ներկայիս Հայաստանի Հանրապետության լուծարում։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայաստանի օրինակարգության բանաձեւը

Սեպտեմբերի 15-ին Երեւանում կայացած՝ «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն-2025» միջազգային կոնֆերանսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ՀՀ-ի անվտանգության իրական երաշխիքը նրա օրինակարգությունն է (լեգիտիմությունը): Սա նշանակում է, որ Հայաստանը չպետք է հարեւաններին եւ այլ չարամիտների հիմք տա՝ իր դեմ ռազմական ուժ կիրառել: Նման պատրվակի դեպքում հայկական բանակի գործոնը բավարար չէ երկիրը պաշտպանելու համար:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Դուրս կմնա՞ Հայաստանը «միջանցքային» խաղերից…

Եթե մի պահ աշխարհակարգի քայքայման գործընթացից բխող տեղեկատվական աղմուկը դնենք մի կողմ, կարող ենք ինքներս մեզ հարցնել. ինչպե՞ս բնութագրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Թվում է՝ սա պարապ հարց չէ, եւ, ամենայն հավանականությամբ, պատասխանը կարող է համոզիչ լինել. տարածաշրջանում հաստատվել է «հրադադարի պայմանակարգ»։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Կվերականգնի՞ ԱՄՆ-ը առաջատարի իր կարգավիճակը

ՀՀ տարածքի Մեղրիի հատվածում ապագա հաղորդակցությունների կառավարման իրավունքները Միացյալ Նահանգներին փոխանցելու որոշման ռիսկայնության մասին թեմայով իմ ֆեյաբուքյան վերջին գրառումներից մեկը զգալի հետաքրքրություն էր առաջացրել ընթերցողների շրջանում: Իհարկե, կային նաեւ կարծիքներ, որոնք կասկածի տակ էին դնում ԱՄՆ-ի հետ այս գործարքին իմ տված գնահատականը՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Հետեւաբար՝ իմաստ ունի զարգացնել թեմայի շուրջ իմ նկատառումները՝ մանրամասնելով խնդրի հետ կապված որոշ ասպեկտներ:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Կձեւավորվի՞ քաղաքական նոր ուժ

Հայաստանում քաղաքական նոր ուժի կազմավորման խնդիրը վաղուց է հասունացել՝ առնվազն 2020-ի նոյեմբերից, երբ 44-օրյա պատերազմը խայտառակաբար տանուլ տված Գերագույն գլխավորը, իր անկյալ խմբակի հետ, ցուցադրեց լիակատար անզորություն ու չկայացածություն: Հետպատերազմյան ավելի քան չորսուկես տարվա ընթացքում երկիրը ոչ միայն ի զորու չեղավ շտկելու մեջքը, այլեւ ծանր ու անդառնալի կորուստներ ունեցավ եւ ցայսօր շարունակում է ունենալ: «Տգետների» կառավարությունը քոռուփուչ արեց ոսկե ժամանակը, որը կարելի էր լավագույնս օգտագործել՝ ի շահ պետության ու տառապյալ ժողովրդի, սակայն նախընտրեց գնալ սեփական աթոռն ամեն գնով պահելու…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Դարձյալ հայ-թուրքական ոչ դյուրին հարաբերությունների շուրջ

Հայ-թուրքական հարաբերությունների թեման շոշափելու ցանկացած փորձ անմիջապես հարցերի փոթորիկ է առաջացնում։ Հայերը, ինչ-որ իմաստով, համառորեն պահպանել են այն, ինչ ես երբեմն անվանում եմ «թրքակենտրոն աշխարհայացք». շատերի համար աշխարհը սկսվում եւ ավարտվում է թուրքերով: Եվ դա, արդարեւ, կենցաղային խնդիրներից մինչեւ գլոբալ: Դրա համար բազում պատճառներ կան, բայց ամենաշատը, կարծես թե, դա քննադատական տեսակետ կաթվածահարող 1915թ. Ցեղասպանության համախտանիշներից մեկն է:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ի՞նչն է անհանգստացնում ԱՄՆ-ին եւ ինչպիսի՞ նոր աշխարհ է ցանկանում ստեղծել Թրամփը (մաս II)

Այսօր արդեն շատերը տարակուսանքով են նայում, թե ինչպես սկսվեց ինքնիշխան երկրների կողմից միջազգային իրավունքի նորմերի բացահայտ անտեսման գործընթացը։ Երկրները չեն ենթարկվում ՄԱԿ-ի եւ միջազգային դատարանների որոշումներին. ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինքնապաշտպանության իրավունքի սկզբունքները վերածվում են ֆաշիզմի եւ ահաբեկչության խրախուսման մեխանիզմների, ցեղասպանություն եւ էթնիկ զտումներ իրականացնելու եւ տարածքներ զավթելու «ինքնապաշտպանության» կարգախոսով։ Այդ միտումներն անհանգստացնում են աշխարհում բոլորին։ Իսկ ի՞նչը դարձավ հեգեմոնի՝ ԱՄՆ-ի գլխավոր խթանը, որի մասին այդ երկրի…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ի՞նչն է անհանգստացնում ԱՄՆ-ին եւ ինչպիսի՞ նոր աշխարհ է ցանկանում ստեղծել Թրամփը (մաս I)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած ծայրահեղ ակտիվ միջազգային քաղաքականության մեջ կես տարվա ակնհայտ անորոշությունը, կարծես թե, բացահայտում է դրա խոր իմաստը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքերը պարբերաբար ավելի ու ավելի հստակություն են մտցնում ԱՄՆ-ի նոր վարչակազմի մոտիվացիայի մեջ՝ կապված ԱՄՆ-ում առկա խնդիրների բոլոր ասպեկտների հետ։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Սրեր մի՛ ճոճեք անտեղի, պարոնայք…

Այն, որ հայության մեջ ռուսամետ ու ռուսամոլ տարրը հսկայական թիվ է կազմում, հայտնի է վաղուց։ Բայց այն, որ մեզանում թուրքամետ ու թուրքամոլ տարրը պակաս մեծ չէ, անկեղծ ասած, մի քիչ անսպասելի էր։ Սակայն մեր նորագույն պատմության մեջ դա մեր ազգի ճակատին դաջված միակ խարանը չէ։ Կա եւս մի մեծ խարան՝ ռուսամետ ու թուրքամետ շրջանակների «պայքար» միմյանց դեմ՝ իբրեւ թե Հայաստանի ու հայության արտաքին հիմնական թշնամուն չեզոքացնելու գործողություն։

· Սարո Սարոյան

Վերլուծական

Ինքնորոշում. քաղաքական ազգի ֆենոմենը

Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը ինքնորոշվելու եւ քաղաքական ազգի կարգավիճակ ձեռք բերելու անկարողությունն է։ Հայոց պետականության վերածննդից ի վեր մի ամբողջ դար հայերը չեն կարողացել հասնել ազգային ինքնորոշման։ Ըստ այդմ՝ պատմական Հայաստանի մի կտորի վրա հավաքված մարդիկ, ովքեր իրենց հայ են անվանում եւ իրենց հայ են զգում, չեն կարող հասկանալ, թե ինչու է նրանցից յուրաքանչյուրը մրցակից տեսնում բոլորի մեջ, այլ ոչ թե հոգով մտերիմ մարդ՝ միավորված մեկ մշակույթով եւ նույն հասարակության քաղաքացու իրավական կարգավիճակով։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ովքեր կարող են մասնակցել պետության կառավարմանը

Քաղաքացիների կողմից բանակում ծառայելը եւ երկրի պաշտպանությանը մասնակցելը ցանկացած պետության հանրապետական կարգերի ու ժողովրդավարության հիմքն են։ Սակայն շատ ուշ է արդեն, որպեսզի միայն հիմա՝ իր վայ-կառավարման յոթերորդ տարում, պետության տգետ ղեկավարն այդ մասին գիտելիք ձեռք բերի։ «Կրթվելը նորաձեւ է» նախընտրական շոուն նույնպես չի կարող օգնել, քանզի դրանում կրթվելու կարիք ունեցողները որպես կրթողներ են հանդես գալիս՝ չունենալով տարրական գիտելիքներ պետական կառավարման գործում, իսկ փորձառության հարցում ունենալով միայն պետականակործան պրակտիկա։

· Սարո Սարոյան

Վերլուծական

Քաղաքական աշխարհը փլուզվե՞լ է…

Վերջին երկու օրերին քաղաքական աշխարհը փլուզվել է. համենայն դեպս՝ որոշ ամպագոռգոռ հայտարարություններ այս տպավորությունն են թողնում։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հայտարարությունների մասին կխոսենք առանձին։ Իսկ հիմա կուզենայի կանգ առնել փոքրիկ հայոց աշխարհի վրա, եւ այստեղ երբեմն հրաշագործ նախախնամություններ են լինում։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Սերժի ականջները

Ամենայն հավանականությամբ՝ հրատապ ասելիքը կուտակվել էր, եւ մայիսի 19-ին ՀՀ երկրորդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը որոշեց խոսել: Այս անգամ խուսափել էր մեծ լսարան հավաքելուց՝ սահմանափակվելով չորս հոգանոց համեստ լրագրողական կազմով: Ասուլիսում հնչած հարցերը բավական բազմաշերտ էին ու ժամանակի ոգուն համահունչ: Դատելով դրանց բովանդակությունից, ամբողջ նյութը կարելի է խտացնել մի քանի թեմատիկ բաղադրիչների շրջանակում՝ հայ-ռուսական հարաբերություններ, Քոչարյան-Սարգսյան լարվածություն, վարչապետի հանդեպ իմփիչմենթի ձախողված գործընթաց եւ 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրություններ: