Ընթացիկ համար#44/2026
ACNIS reView

Վերլուծական

Վերլուծական

Ով է Ազգային ժողովում «բոլոլա» սարքողը…

Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Զեկույցը, ըստ էության, ծավալուն հաշվետվություն է դատախազության՝ անցած տարվա աշխատանքի մասին եւ հագեցված է թվախեղդ ձեւակերպումներով ու թվային համադրություններով, փաստական տվյալներով, տեղ-տեղ էլ մանիպուլյատիվ թվացող, խրթին մեկնություններով, որոնք հազիվ թե ընկալելի լինեն միջին վիճակագրական ընթերցողի համար:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանը լավ կանի՝ ճամպրուկը կապի

Փաշինյանը, կարծես թե, դեռ լավ չի գիտակցում այն իրողությունների ահավորությունը, որ 7 տարվա մեջ հայության գլխին բերեց փողոցից իշխանության եկած իր «ուսապարկերի» հետ միասին՝ մահ, արյուն, տառապանք, թշվառություն, ունեզրկություն եւ գոյութենական վտանգներ, որոնք գնալով՝ ահագնանում են: Անմիտ, անկար ու անհեռանկար արտաքին քաղաքականության պատճառով, որ վարում է գործող ՔՊ-ական իշխանությունը, երկիրը չի կարողանում շտկել մեջքը, թոթափել թուրք-ադրբեջանական պատանդի լուծը: «Թավշյա» իշխանակարգը ոչ միայն ի զորու չեղավ դիմակայել աճող մարտահրավերներին, այլեւ փոշիացրեց քառորդդարյա ձեռքբերումներն ու Արցախը տարավ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Դարձյալ Մինսկի խմբի լուծարման մասին

Հայաստանի վարչապետն իր վերջին ելույթներից մեկում հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության եւ միջպետական հարաբերությունների կարգավորման նախագծի ստորագրման հետ միաժամանակ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է վստահ լինել, որ Մինսկի խմբի լուծարումը չի նշանակում Ադրբեջանի տարածքում հակամարտության ավարտ, բայց դրա տեղափոխում Հայաստանի տարածք։

Վերլուծական

Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում թաղել Մինսկի խումբը

Կան թեմաներ, որոնք շատ արծարծվելուց որքան էլ մաշված ու ձանձրալի են թվում, այդուամենայնիվ, կարիք ունեն հավելյալ լուսաբանման: Դրանք հիմնականում անցյալի դիպվածների, իրադարձությունների մասին դատողություններ են, սակայն ուղղակիորեն վերաբերում են Հայաստանի Հանրապետության ապագային:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

ՔՊ-ի թղթե տնակն ու ճոճվող նավակը

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի համար, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա իշխանազրկվեց, իսկ ավելի ճիշտ՝ մանդատը վայր դրեց ավելի վաղ, քան կանխատեսել կամ բերանից թռցրել էր գինովցած վիճակում՝ Գյումրիում: Լրագրողների հետ լեզվակռվի ընթացքում Գաբրիելյանն ասել էր. «2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում»: Ըստ ամենայնի, Փաշինյանը նրան հենց այս խոսքերի համար չներեց, եւ նախօրեին նա ներողություն խնդրեց հայհոյանքի համար ու հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:

· Ստեփան Դանիելյան

Վերլուծական

Զիջումներով զսպելու արվեստը

Հետպատերազմյան գրեթե չորսուկես տարվա ընթացքում ՀՀ-ում ոչ այնքան հաճախադեպ, բայց բավական արատավոր մի թեզ է շրջանառվում՝ ընդ որում օրվա իշխանությունների մակարդակով: Աննշան բացառություններով՝ դրա մասին խոսում են անգամ երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը, Կառավարության անդամներ, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մի խոսքով՝ իշխանական, այսպես կոչված, վերնախավի ներկայացուցիչներ: Ըստ այդմ՝ թշնամու զավթողական գործողությունները, սպառնալիքները զսպելու համար պետք է որոշակի զիջումների գնալ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Հայաստանին իրավազուրկի կարգավիճակ է սպառնում

Անկեղծորեն չէի ցանկանա, բայց պիտի հիասթափեցնեմ բոլոր այն մոլորյալներին, որոնց թվում է, թե Երեւանի ու Բաքվի միջեւ, այսպես կոչված, «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի»՝ ստորագրման պատրաստ նախագիծը փրկօղակ է ամբարիշտ հարեւանի հետ խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հասնելու հարցում: Իրականում դա Ադրբեջանի կողմից առաջադրված եւ ՀՀ ՔՊ-ական իշխանության կողմից կուրորեն ընդունված 17 կետանոց նվաստացուցիչ պահանջագիր է՝ ուղղված մեր անկախ պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու հայ ժողովրդի ազգային արժանապատվության դեմ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Համընդհանուր փրկությունն այլ տեղ է

Հայաստանում դժվար է խոսել այն թեմաների մասին, որոնցում հայտնվում են որոշ հայտնի գործիչների անուններ, հատկապես՝ քաղաքական։ Շատերի ընկալմամբ քննարկվող թեման երկրորդ պլան է մղվում. առաջին պլան է գալիս խոսակցությունն այն մասին, թե ով է խաղարկում այս գործչի անունը, եւ հաջորդ՝ ի՞նչ խաղ են ուզում խաղալ այս կամ այլ արտաքին ուժերը Հայաստանի գլխին: Իսկ թե որտեղ են փաստորեն պետության համար իրական վտանգ ներկայացնող գործընթացները՝ հաճախ չի նկատվում։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Պետք չէ խաբվել Եվրոպայի ստվերին

Քանի որ Հայաստանում շատերը լրջորեն են վերաբերվում Եվրամիությանն ինտեգրվելուն, իմաստ ունի քննարկել որոշ դիտանկյուններ նման ինտեգրման ճանապարհին: Խնդիրն այն է, որ հայերը, ըստ բազմաթիվ հետազոտողների, սովորաբար ուշ են «արթնանում» արմատական ​​փոփոխությունների ժամանակաշրջաններում եւ ինչ-որ տարօրինակ պահվածք ունեն։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Անտեսել փոփոխությունները՝ նշանակում է մնալ անցյալում

Դատելով համաշխարհային մամուլի նյութերից՝ ամբողջ աշխարհում քաղաքականապես ակտիվ մարդիկ ցանկանում են հասկանալ եւ բացատրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ սիրախաղի իմաստը մի կողմից՝ Եվրոպայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ։ Ինքը՝ Եվրոպան, ամբողջովին կորցրել է հանգիստը ԱՄՆ-ի այս վերաբերմունքից։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Ավելի քան մեկ դար է՝ քաղաքական աշխարհն իրեն չի տեսնում առանց ԱՄՆ-ի վճռորոշ դերի։ Եվ այստեղ բոլորը հրավիրված են՝ որոշելու իրենց ճակատագիրը եւ, առաջին հերթին, սեփական անվտանգության ճակատագիրը։ Պարզվեց, որ նման առաջարկը ոչ միայն չափազանց անսովոր էր, այլեւ տագնապազդու:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Գոյատեւման իրավունք

Փետրվարի 10-ին՝ Փարիզ մեկնելուց առաջ, Փաշինյանը հատուկ հոդվածով անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերների ու անվտանգային իրադրության իր տեսլականը. «Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են»,- սա հատված է նրա հոդվածից, որի շուրջ է կառուցված հրապարակման գաղափարական հենքը: Փորձենք հասկանալ, թե որոնք են մեզ խաղաղություն բերող այն նախադրյալները, որոնց մասին պնդում է ՀՀ վարչապետը:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Փաշինյանը սկսել է բաց խաղալ

Եկեք իրերն անվանենք իրենց անուններով: Այլեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը դավաճանված է, եւ դավաճանված է թիկունքին ստացած հարվածով: Բազմադարյա իր քառուղիներում հայոց պատմությունը հայրենադավության երկրորդ այդպիսի դիպված չի հիշում: Չարագործը նախ Հայաստանից պոկեց եւ դարավոր թշնամու ոտքերի տակ մատաղ արեց մայր Հայաստանի անբաժանելի մաս կազմող ու անդուլ մաքառումների միջով մեր օրերին հասած Արցախը, հետո անցավ բուն Հայաստանի տարածքների հանձնմանը՝ կտոր առ կտոր, ծվեն առ ծվեն: Ու այս ամենը՝ մեր լռելյայն անտարբերության, հանդուրժողականության ներքո եւ խուլուհամր ձեւացած աշխարհի աչքի առջեւ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նիկոլը «Զանգեզուրի միջանցքը» տալու հո՞ղ է նախապատրաստում

Այս օրերին իշխանական քարոզչամիջոցների եւ գաղափարաքաղաքական շրջանակների կողմից արդիականացվել, լայն քննարկման հարթույթ է բերվել վաղուց անցած-մոռացված մի թեմա, որը փորձ է արվում արհեստականորեն տեղավորել ներկայիս անվտանգային սպառնալիքների, մարտահրավերների տրամաբանության ծիրում: Խոսքը քառորդդարյա վաղեմություն ունեցող՝ Ռ.Քոչարյան-Հ.Ալիեւ բանակցային մի փաստաթղթի մասին է՝ կապված, իբր թե, Արցախի դիմաց Մեղրին Ադրբեջանին զիջելու պայմանավորվածության հետ: Իշխանական ճամբարից հնչող մեղադրանքների գլխավոր թիրախը ՀՀ երկրորդ նախագահն է, որը հայր-Ալիեւի առաջարկով «ուզել է» ԼՂ-ն փոխանակել Մեղրիի հետ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նախընտրական վտանգավոր խաղեր

Նախընտրական տարվա հեւքը, կարծես թե, տարբեր դրսեւորումներով սկսել է զգացնել իր ներկայությունը, որի նախանշանները տեսանելի են անգամ քաղաքական աստառից զերծ այնպիսի կառույցի խորապատկերին, ինչպիսին է 2023թ. հոկտեմբերին ստեղծված՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): Երկրի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ առաջին՝ 2025 թվականի կանխատեսում-զեկույցում հիշատակվում է, որ դրսի որոշ ուժեր ուզում են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ այստեղ «իրենց հարմար» իշխանություն ձեւավորելու նպատակով:

· Գեւորգ Բրուտենց, Ստեփան Դանիելյան

Վերլուծական

ՔՊ-ի հայհայը գնացել, վայվայն է մնացել…

Տարեվերջյան թողարկումներից մեկում «Հայացքն» անդրադարձել էր «Քաղպայմանագիր» կուսակցությունում տիրող խառնափնթոր իրավիճակին՝ նկատելով, որ կառավարող քաղաքական ուժը ներքին սրացումների նոր փուլ է թեւակոխում: Այն, ըստ էության, սկսվել էր նոյեմբերի 17-ին, երբ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուշ երեկոյան SMS հաղորդագրություններ ուղարկեց հայտնի վեց պաշտոնյաներին՝ «խնդրելով» նրանց, ոչ ավել ոչ պակաս, հաջորդ իսկ օրը հրաժարականի դիմումներ ներկայացնել:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանն ու Ալիեւը լավ էլ «պասով» խաղում են

Արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն մարում կրքերը Բաքվի լրատվամիջոցներին Իլհամ Ալիեւի՝ հունվարի 7-ին տված հարցազրույցի շուրջ, որի ընթացքում նա հանդես էր եկել 2020-ից ի վեր Հայաստանի հասցեին, թերեւս, ամենառազմաշունչ հռետորաբանությամբ՝ մեր երկիրն անվանելով ֆաշիստական պետություն: «Անկախ հայկական պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետեւ գրեթե 30 տարի այն ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, եւ նրանք այդ պետությունը ձեւավորել են իրենց կերպարին համապատասխան»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն սպառնալիք է տարածաշրջանի համար, որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է…

· Գեւորգ Բրուտենց